ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
19 մարտի 2009 թվականի N 1
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը, քննարկելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետի 25.02.09 թվականի N 061/954 գրությունը և հաշվի առնելով «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պարզաբանման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը պաշտոնապես պարզաբանում է.
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սպառման թափոնների համար»:
Վերոգրյալ դրույթը նշանակում է, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն բնապահպանական վճարներից ազատվում են միայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սպառման թափոնները սահմանված կարգով շրջակա միջավայրում (աղբավայրերում) իրենց կողմից տեղադրելու համար: