Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ Օ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԳԻՆԵՆՅ ...

 

 

040.0323.070409

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2009 թվականի N 323-Ն

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՂՈՂԻ ՍՈՐՏԵՐԸ ԵՎ ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՍՊԻՐՏԻ ՓԱՍՏԱՑԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ, 31-րդ հոդվածի 3-րդ և 39-րդ հոդվածի 6-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու գինենյութերի արտադրության համար նախատեսված խաղողի սորտերը` համաձայն հավելվածի.

2) հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերում բնական սպիրտի փաստացի նվազագույն քանակությունները` ոչ պակաս 8,0 ծավ. տոկոսից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի ապրիլի 2-ի

N 323-Ն որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ, ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ԽԱՂՈՂԻ ՕՂԻՆԵՐԻ ԳԻՆԵՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽԱՂՈՂԻ ՍՈՐՏԵՐԸ

 

1. Հայկական կոնյակի գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից` Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Կանգուն, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մասիս, Վանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի և Սև Արենի:

2. Թույլատրվում է հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրված խաղողի սևապտուղ` Սև Արենի, Կախեթ, Խնդողնի, Թոզոտ կամ Սևենի սորտերից հայկական կոնյակի գինենյութ պատրաստել միայն խաղողից պտղամաշկն անմիջապես անջատելու եղանակով (այսուհետ` սպիտակի եղանակ) ստացված խաղողի քաղցուից:

i

3. Բրենդիի գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից` Ոսկեհատ, Ճիլար, Գառան դմակ, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Կանգուն, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մսխալի, Վանի, Ալիգոտե, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, ՈՒգնի Բլանք Բ, Մասիս, Սև Արենի, Տիգրանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի, Անահիտ, Այգեզարդ, Արևշատ, Շահումյանի, Վարդագույն Երևանի, Արմենիա, Այվազյանի բերքատու, Այվազյանի պահունի, Այվազյանի խոշորապտուղ, Էրեբունի, Հայաստան և Հայրենիք:

(3-րդ կետը փոփ. 26.07.12 թիվ 943-Ն որոշում)

4. Թույլատրվում է Բրենդիի գինենյութերի արտադրության համար օգտագործվող խաղողի սևապտուղ սորտերից բրենդիի գինենյութ պատրաստել միայն սպիտակի եղանակով:

i

5. Խաղողի օղիների գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից` Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Սև Արենի, Կախեթ, Լալվարի, Սպիտակ Արևիկ, Սպիտակ Ալդարա, Սպիտակ Մուսկատ, Վարդագույն Մուսկատ, Սապերավի, Ալիգոտե, Պինոներ, Ազատենի, Կարմրահյութ, Հաղթանակ, Արմ ՍԽԻ, Նռնենի, Կանգուն, Հադիսի, Մուսկատ հայկական, Տիգրանի, ՈՒրարտու, Ներկառատ, Մեղրաբույր, Սևակի, Բերքանուշ, Ռքածիթելի, Բանանց, Կաբերնե սովինյոն, Շարդոնե, Ռիսլինգ, Խնդողնի, Բուրմունք, Թոզոտ, Սևենի, Եղեգնաձորի 1, Եղեգնաձորի 2, Եղեգնաձորի 3, Եղեգնաձորի 4, Մսխալի, Արարատի, Այգեզարդ, Արևշատ, Մասիս, Շահումյանի, Վարդագույն Երևանի, Արմենիա, Անահիտ, Այվազյանի բերքատու, Այվազյանի պահունի, Այվազյանի խոշորապտուղ, Էրեբունի, Հայաստան, Պոդարոկ Ռոսիի, Վանի, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, ՈՒգնի Բլանք Բ և Հայրենիք:

(5-րդ կետը փոփ. 26.07.12 թիվ 943-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2009
N 323-Ն
Որոշում