040.0300.310309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 մարտի 2009 թվականի N 300-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի փետրվարի 3-ի N Ն-122-4 որոշումն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի N 813-Ա որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Եվրասիական զարգացման բանկի բաժնետոմսեր ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2009 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից հատկացնել 100,000.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման «Արտաքին բաժնետոմսերի և այլ կապիտալի ձեռքբերում» հոդվածով):
(որոշումը փոփ. 11.06.09 թիվ 656-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-ԻՆ