050.0051.270398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
27 մարտի 1998 թվականի թիվ 51
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժգ» կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության վերաբերյալ KPMG միջազգային աուդիտորական կազմակերպության եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1997 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բյուջեի և կապիտալ ներդրումների, բանկային գործառնությունների բաժիններին` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը` եռօրյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի օրական հաշվեկշռում:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բյուջեի և կապիտալ ներդրումների բաժնին` KPMG միջազգային աուդիտորական կազմակերպության վճարումն ապահովել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի փետրվարի 20-ի թիվ 9 արձանագրային որոշման համաձայն: