050.0043.020398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
02 մարտի 1998 թվականի թիվ 43
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դրամանիշերի պատրաստման մրցութային հանձնաժողովի եզրակացությունը (կազմը կցվում է), ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետի և 45-րդ հոդվածի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել 50 և 100 դրամ անվանական արժեքով Հայաստանի Հանրապետության նոր թղթադրամների նմուշները` 50 դրամի վրա Արամ Խաչատրյանի դիմանկարով ու թեմատիկայով և 100 դրամի վրա Վիկտոր Համբարձումյանի դիմանկարով ու թեմատիկայով:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի էմիսիոն գործառնությունների և դրամական պահուստների վարչությանը` Հայաստանի Հանրապետության թղթադրամների պատրաստման և մատակարարման մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և «De La Rue» ընկերության միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով շարունակել 50 և 100 դրամ անվանական արժեքով թղթադրամների տպագրման աշխատանքները` հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետով հաստատված նմուշները:
3. Հայաստանի Հանրապետության նոր թղթադրամների ամբողջ տպաքանակի արտադրությունն սկսել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից թղթադրամների «proofprint» փորձնական նմուշների հաստատումից հետո:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 84 ՈՐՈՇՄԱՄԲ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 306 ՀՐԱՄԱՆՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ
Հանձնաժողովի նախագահ`
1. Բ. Ասատրյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Անդամներ`
2. Ա. Դարբինյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
3. Կ. Ռուբինյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
4. Կ. Պետրոսյան - ՀՀ ԱԱ և ՆԳ նախարարության գլխավոր քննչական
վարչության պետ
5. Լ. Ֆարմանյան - «Արդշինբանկի» նախագահ
6. Ա. Աղասյան - ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական քարտուղար
7. Ռ. Վալեսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ,
8. Ա. Սալնազարյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության
արժեթղթերի շուկայի պետական կարգավորման և
վերահսկման տեսչության պետ
9. Գ. Խանջյան - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ժողովրդական նկարիչ: