041.0319.090698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 1998 թ. թիվ 319
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ, ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Շ. ԿԱՐԱՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի երկրորդ բաժնի 75-րդ կետով, և 1998 թվականի հունիսի 9-10-ը Հայաստանի Հանրապետության վարչապետի գործուղման կապակցությամբ`
Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարար Շ. Կարամանուկյանի վրա` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներին առնչվող հարցերի` Հայաստանի Հանրապետության Նախագահի նշված հրամանագրի երկրորդ բաժնի 73-րդ կետի երրորդ պարբերության «ա», «զ», «է», «ժա» ենթակետերի, ինչպես նաև հինգերորդ պարբերության «դ» ենթակետով նախատեսված կազմակերպական միջոցառումների մասով: