041.0302.050698
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 հունիսի 1998 թվականի թիվ 302
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» հրամանագրին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև արտադրության խթանման և աշխատանքի պաշտպանության, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, բնակչության եկամուտների կարգավորման հարցերի վերաբերյալ 1998 թվականի համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն համաձայնագրի նախագծի շուրջ վարվող բանակցությունների ընթացքի մասին:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998 թվականի
հունիսի 5-ի թիվ 302 որոշմամբ
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության
և Հայաստանի արհեստակցական միությունների
կոնֆեդերացիայի միջև բանակցությունների
վարման հանձնաժողովի
Գ. Եգանյան - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Դ. Հարությունյան - ՀՀ արդարադատության նախարար
Պ. Ղալթախչյան - ՀՀ սեփականաշնորհման նախարար
Գ. Ստամբոլցյան - ՀՀ առողջապահության նախարար
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին
տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարի տեղակալ
Ա. Թումանյան - ՀՀ հարկային տեսչության պետ
Զ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր կենսաթոշակային
և զբաղվածության հիմնադրամի նախագահ