041.0757.290908
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 սեպտեմբերի 2008 թվականի N 757-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ «ՏԱՍԻՍ» ԾՐԱԳՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻ ՆԵՐՔՈ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 812-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 550-Ն որոշման`
i
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության տեխնիկական օգնության «ՏԱՍԻՍ» ծրագրի ու Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող ծրագրերի ազգային համակարգող:
(1-ին կետը փոփ. 05.04.11 թիվ 291-Ա որոշում)
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության տեխնիկական օգնության «ՏԱՍԻՍ» ծրագրի ազգային համակարգող նշանակելու մասին» N 812-Ն որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ