041.0219.010598
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
1 մայիսի 1998 թվականի թիվ 219
i
ԲՆԱԿԵԼԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 և 27 հոդվածներին համապատասխան` քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկման ենթակա բնակելի շինությունների մասով 1997-1998 թվականների գույքահարկը հաշվարկելու համար Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին անհրաժեշտ տեղեկություններով ապահովելու նպատակով`
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին 20-օրյա ժամկետում տվյալ համայնքի տարածքն սպասարկող Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության տարածքային մարմիններին (Երևան քաղաքում` Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն) հաղորդել բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ տեղեկություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` նշված տեղեկությունների կազմման ժամանակ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքների ղեկավարներին:
Հավելված
ՀՀ վարչապետի 1998 թ.
մայիսի 1-ի թիվ 219
որոշման
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության _______________ մարզի ________ համայնքի տարածքի
բնակելի շինություններում հաշվառված անձանց վերաբերյալ 1
._________________________________________________________________________.
|Հ/Հ | Բնակելի | 1997 թ. հուլիսի 1-ի | Բնակելի շինության | Հաշվառված |
|ը/կ | շինության | դրությամբ | սեփականատերը` տե- | անձանց թիվը`|
| | հասցեն 2 |_____________________| ղեկությունների | սեփականու- |
| | |բնակելի | հաշվառ- | լրացման օրը | թյան իրա- |
| | |շինության | ված | (անունը, ազգանունը,| վունքի |
| | |սեփականա- | անձանց | հայրանունը) 3 | ձեռքբերման |
| | |տիրոջ կամ | թիվը | | ամսվան ան- |
| | |վարձակալի | | | միջականորեն |
| | |անունը, | | | հաջորդող |
| | |ազգանունը, | | | ամսվա 1-ի |
| | |հայրանունը | | | դրությամբ 3 |
|____|___________|___________|_________|____________________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|____|___________|___________|_________|____________________|_____________|
|1. | | | | | |
|2. | | | | | |
|3. | | | | | |
|4. | | | | | |
._________________________________________________________________________.
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ______________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
_______________________
1. Տեղեկությունները ներկայացվում են կանոնակարգված`
ա) քաղաքային համայնքներում` ըստ փողոցների և դրանցում հասցեների
(բնակելի շենք, բնակարան) համարակալման աճող հերթականության.
բ) գյուղական համայնքներում` ըստ վարվող քարտադարանի: 2. Սյունակը լրացվում է տարածքի բոլոր (սեփական, հանրային և պետական)
բնակարանների համար: 3. Սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ 1997 թվականի հուլիսի 1-ից
հետո փոխվել է սեփականատերը (առք ու վաճառք, ժառանգություն,
նվիրատվություն և այլն):