031.0107.210607
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ՆԿ-68-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և 10-րդ հոդվածը` որոշում եմ.
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-68-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) կարգադրության հավելվածը լրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների նոր անձնագրերով` համաձայն 1-ին հավելվածի.
2) կարգադրության հավելվածից հանել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը` համաձայն 2-րդ հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
21 հունիսի 2007 թվականի
ՆԿ-107-Ն
Հավելված 1
ՀՀ Նախագահի
2007 թ. հունիսի 21-ի
ՆԿ-107-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 6.1
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 7.1:
Հավելված 2
ՀՀ Նախագահի
2007 թ. հունիսի 21-ի
ՆԿ-107-Ն կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 6
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 7: