Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՇԽՈՂ-ՍՊԱՌՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՇԽՈՂ-ՍՊԱՌՈՂ, ԲԱՇԽՈՂ-ԲԱԺԱ ...

25.08.2013 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   24.01.1998  -ից մինչեւ   25.08.2013  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.13 թիվ 265-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 1998 թ. թիվ 22

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՇԽՈՂ-ՍՊԱՌՈՂ, ԲԱՇԽՈՂ-ԲԱԺԱՆՈՐԴ

i

(ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ) ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի հոդված 20-ի «դ» կետով, որոշեց`

հաստատել բնական գազի համակարգում Բաշխող-Սպառող, Բաշխող-Բաժանորդ (բնակչության համար) պայմանագրերի օրինակելի ձևերը (հավելված 1, 2):

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ _______

 

(Բաշխող-Սպառող)

 

Երևան - 1997 թ.

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ _________

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

 

   «____» _____________ 199  թ.                         ք. ______________

 

________________________________________________________________________

                 (գազը վաճառող ձեռնարկության անվանումը)

 

(այսուհետ` Վաճառող), ի դեմս տնօրեն (նախագահ) ___________________________

 

__________________________________________________________________ , որը

(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն _____________________________________________________

(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

 

մի կողմից և ___________________________________________________________

(գազը գնող ձեռնարկության անվանումը)

 

այսուհետ` Գնորդ), ի դեմս տնօրեն (նախագահ) ______________________________

 

__________________________________________________________________ , որը

(տնօրենի (նախագահի) անունը, ազգանունը)

 

գործում է համաձայն _____________________________________________________

(գործունեությունը կանոնակարգող փաստաթղթի անվանումը)

 

մյուս կողմից, համատեղ կոչվելով Կողմեր, կազմեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրի առարկա է հանդիսանում բնական գազի առքը և վաճառքը:

1.2. Վաճառողը պարտավորվում է բնական գազը առաքման կետ հասցնել ու Գնորդին վաճառել, իսկ Գնորդը պարտավորվում է գնել այն սույն պայմանագրի պայմաններին համաձայն:

1.3. Սույն պայմանագրի գործողության ընթացքում Կողմերը ղեկավարվում են «Բնական գազից օգտվելու կանոններով» և ՀՀ օրենսդրության այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Բացառությամբ այն դեպքերի, երբ բովանդակությունը այլ իմաստ է պարունակում, սույն պայմանագրում օգտագործված տերմինները նշանակում են.

2.1. «Բնական գազ» կամ «Գազ» - բնական գազ, որի որակական ցուցանիշները համապատասխանում են ԳՈՍՏ 5542-87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

2.2. «Նորմալ խորանարդ մետր» կամ «ՆԽՄ» - չոր գազի քանակություն, որը գրավում է Ցելսիուսի 20 աստիճան ջերմաստիճանի և 101.325 կՊա կամ 1.033227 կգ/սմ2 ճնշման պայմաններում մեկ խորանարդ մետր ծավալ:

2.3. «Կիլոկալորիա» կամ «կկալ» - արտահամակարգային չափման միավոր, որը հավասար է 4186.8 Ջոուլի:

2.4. «Ստորին տեսակարար ջերմարարություն» կամ «ՍՏՋ» - ջերմության քանակ, արտահայտված կիլոկալորիայով, որը ստացվում է 101.325 կՊա ճնշման տակ գտնվող հավելյալ օդով մեկ նորմալ խորանարդ մետր չոր գազի այրումից, պայմանով, որ այրման արգասիքները գտնվում են գազային վիճակում:

2.5. «Կոնդենսացման աստիճան» կամ «Ցողի կետ» - Ցելսիուսի սանդղակով արտահայտված ջերմաստիճան, որի ժամանակ սկսվում է գազում պարունակող հեղուկացվող բաղադրիչների կոնդենսացումը:

2.6. «Գազի ճնշում» - գազատարի մեջ գազի բացարձակ ճնշման և մթնոլորտային ճնշման տարբերություն, արտահայտված կգ/սմ2:

2.7. «Օր» - 24 ժամանոց ժամանակահատված, որը սկսվում է նախորդ օրվա առավոտյան ժամը 10-ից և վերջանում տվյալ օրվա առավոտյան ժամը 10-ին:

2.8. «Ամիս» - ժամանակահատված, որը սկսվում է նախորդ ամսվա վերջին օրվա առավոտյան ժամը 10-ից և վերջանում տվյալ ամսվա վերջին օրվա առավոտյան ժամը 10-ին:

2.9. «Տարի» - ժամանակաշրջան, որը սկսվում է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ից և վերջանում տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի առավոտյան ժամը 10-ին:

2.10. «Հաշվառքի կայան» - կայան, որտեղ չափվում է առաքվող գազի քանակը:

2.11. «Սահմանազատման կետ» - սահման, որով բաժանվում են Վաճառողի և Գնորդի հաշվեկշռում գտնվող գազատարները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

ԱՌԱՔՄԱՆ ԿԵՏԸ, ԱՌԱՔՄԱՆ ՃՆՇՈՒՄԸ

 

3.1. Որպես Վաճառողի և Գնորդի սահմանազատման կետ հանդիսանում է Վաճառողի և Գնորդի գազատարների միացման կետը:

3.2. ա). Որպես առաքման կետ հանդիսանում է Վաճառողի հաշվառքի կայանի (սարքի) ելքային փականը, իսկ առաքման ճնշում ընդունվում է Վաճառողի հաշվառքի կայանի (սարքի) ելքի ճնշումը (տափօղակից կամ գազահաշվիչից անմիջապես հետո):

3.2. բ). Որպես առաքման կետ հանդիսանում է Գնորդի հաշվառքի կայանի (սարքի) մուտքային փականը, իսկ առաքման ճնշում ընդունվում է Գնորդի հաշվառքի կայանի (սարքի) մուտքի ճնշումը (տափօղակից կամ գազահաշվիչից անմիջապես առաջ):

 

.______________________________________________________________________.

|   Ընդունվում է 3.2  հոդվածի ա). կամ բ). տարբերակը, կախված նրանից,    |

|       թե ում սեփականությունն է հանդիսանում հաշվառքի կայանը:          |

.______________________________________________________________________.

 

ՀՈԴՎԱԾ 4

 

ԳԱԶԻ ՈՐԱԿԸ ԵՎ ԱՌԱՔՄԱՆ ՃՆՇՈՒՄԸ

 

4.1. Գազի որակական ցուցանիշները պետք է համապատասխանեն ԳՈՍՏ 5542-87 «Բնական վառելանյութային գազեր արդյունաբերության և կոմունալ-կենցաղային նպատակների համար»:

4.2. Գազի ցողի կետը, ըստ ջրի, պետք է լինի`

 

* ձմռան շրջանում _____________ - ից մինչև _____________ - ը ___ օC

 

* ամռան շրջանում _____________ - ից մինչև _____________ - ը ___ օC

 

առաքման փաստացի ճնշումների պայմաններում (կետ 4.6.).

4.3. Գազի ստորին տեսակարար ջերմարարությունը (ՍՏՋ) պետք է լինի ոչ

 

պակաս, քան _______ կկալ/նխմ և ոչ ավելի, քան _________ կկալ/նխմ:

 

4.4. Գազի բազային ստորին տեսակարար ջերմարարությունը (ՍՏՋբ)

 

հավասար է ____________ + ___________ կկալ/նխմ:

-

4.5. Առաքման կետում գազի ճնշումը պետք է լինի`

 

__________________________________________________________________ կգ/սմ 2 (հաշվառքի կայանի անվանումը) (նվազագույն ճնշումը) (առավելագույն ճնշումը)

 

4.6. Գազի առաքումները վերսկսելիս, Վաճառողը պարտավոր է սույն պայմանագրով որոշված գազի օրական քանակությունները և առաքման ճշտումները

 

ապահովել առաքումները սկսելուց հետո առնվազն _________ ժամվա ընթացքում:

 

4.7. Եթե առաքվելիք գազի որակը և (կամ) ճնշումը չեն համապատասխանում 4.1, 4.2., 4.3 և 4.5 հոդվածներում նշված ցուցանիշներին, ապա այդպիսի գազը համարվում է անորակ: Նման դեպքում Վաճառողն անմիջապես, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում պարտավոր է տեղեկացնել Գնորդին առաքվելիք գազի որակի և ճնշման մասին, միաժամանակ Գնորդն իրավասու է հրաժարվել այդ գազից կամ ընդունել այն ամբողջությամբ կամ մասնակի: Եթե Գնորդը որոշում է ընդունել այդպիսի գազն ամբողջությամբ կամ մասնակի, ապա Վաճառողը վճարում է Գնորդին տուգանք, որի չափը որոշվում է 4.9 հոդվածով:

4.9. Այն դեպքում, երբ Գնորդը գազ է գնում, որը չի համապատասխանում հոդված 4-ով նախատեսված պահանջներին`

 

* ծծումբ պարունակող բաղադրիչների պարունակությունը չի համապատասխանում

ԳՈՍՏ 5542-87-ի պահանջներին.

* գազի ցողի կետն ըստ ջրի չի համապատասխանում 4.2 հոդվածի պահանջներին

* գազի ՍՏՋ չի համապատասխանում 4.3 հոդվածի պահանջներին

* գազի ճնշումը, սպառման պայմանագրային քանակությունների ապահովման

դեպքում չի համապատասխանում 4.5 հոդվածի պահանջներին, ապա Վաճառողը

Գնորդին պետք է վճարի տուգանք, որը հավասար է`

 

                V  1   x   C           a

                ____________    x  __________

                   1000              100

 

որտեղ`

 

V 1 - անորակ գազի քանակությունն է, նխմ

   C    - սույն պայմանագրի 8.1 հոդվածով սահմանված բնական գազի վաճառքի

          սակագինն է` ներառյալ ԱԱՀ-ը,

   a    - գազի որակի ցուցանիշների անհամապատասխանելիությունը հաշվի առնող

          գործակից է, մեկ ցուցանիշի անհամապատասխանելիության դեպքում`

 

a = _________ %, մեկից ավելի ցուցանիշների

անհամապատասխանելիության դեպքում` a = _________ %:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

ԱՌԱՔՄԱՆ ՔԱՆԱԿԸ

 

5.1. Վաճառողը պարտավորվում է բնական գազը առաքել և Գնորդին վաճառել, իսկ Գնորդը պարտավորվում է այն գնել համաձայն սույն պայմանագրի պայմանների: Առք ու վաճառքի տարեկան քանակությունը կազմում է

 

(V) ___________________ մլն նխմ: Նշված քանակության բաշխումը ըստ եռամսյակների, ամիսների կատարվում է համաձայն Կողմերի կողմից հաստատված ժամանակացույցի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը (հավելված 1):

 

ՀՈԴՎԱԾ 6

 

ՉԱՓՈՒՄՆԵՐ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

 

6.1. Կոմերցիոն հաշվարկները Վաճառողի և Գնորդի միջև կատարվում են համաձայն հաշվառքի կայանի չափող սարքավորումների ցուցմունքների:

6.2. Հաշվառքի կայանը պետք է ապահովված լինի գազի ծախսը և քանակությունը չափող սարքերով, որոնց տեխնիկական և չափագիտական բնութագրերը պետք է համապատասխանեն կիրառվող ստանդարտների պահանջներին, և որոնք ստուգաչափված և վկայագրված պետք է լինեն ստանդարտացման իրավասու մարմինների կողմից:

6.3. Հաշվառքի կայանը պետք է պարունակի`

 

* գազի ավելցուկային ճնշումը և ջերմաստիճանը չափող (ցանկալի է անընդհատ

գրանցող) սարքեր.

* փոփոխական ճնշման անկման սկզբունքով գործող ծախսաչափ կամ` ծավալային

գազահաշվիչ (ռոտացիոն կամ տուրբինային):

 

6.4. Որպես կոմերցիոն ընդունվում է Վաճառողի հաշվառքի կայանը, իսկ վերջինիս բացակայության կամ անսարքության դեպքում` Գնորդի հաշվառքի կայանը:

6.5. ա). Գնորդն իրավունք ունի`

բ). Վաճառողն իրավունք ունի`

 

._____________________________________________________________________.

|  Ընդունվում է 6.5 հոդվածի ա) կամ բ). տարբերակը, կախված նրանից,      |

|     թե ում սեփականությունն է հանդիսանում հաշվառքի կայանը:           |

._____________________________________________________________________.

 

ա) ունենալ մշտական ներկայացուցիչ կոմերցիոն հաշվառքի կայանում.

բ) մասնակցել քարտագրերի մշակման և (կամ) չափող սարքերի ցուցմունքների գրանցման գործընթացին և ստորագրել առաքված (ընդունված) գազի մասին կազմված փաստաթղթերը.

գ) իր ծախսերով տեղադրել կոմերցիոն հաշվառքի կայանին զուգահեռ գործող չափող սարքեր (բացառությամբ չափող տափօղակի).

դ) մասնակցել բնական գազի նմուշառմանը և նրա որակական հատկանիշների չափումների գործընթացին.

ե) ցանկացած ժամանակ ուղարկել իր ներկայացուցչին կոմերցիոն հաշվառքի կայան օպերատիվ տեղեկություններ ստանալու համար.

զ) անհրաժեշտության դեպքում պահանջել արտապլանային ստուգումների անցկացում.

է) կապարակնքել չափող սարքերը (ծավալային գազահաշվիչներ) և չափող սարքերի իմպուլսային գծերը ու փականները:

6.6. Չափման այս կամ այն եղանակը ընտրելիս Կողմերը պետք է նախապատվությունը տան այն եղանակին, որն ապահովում է չափման ավելի բարձր դասը, և որի օգտագործումը բացառում է Կողմերի ազդեցությունը չափման պրոցեսի վրա:

6.7. Յուրաքանչյուր պլանային կամ արտապլանային ստուգումների ժամանակ չափող սարքերը պետք է կարգաբերվեն այնպես, որպեսզի նվազագույնի հասցվի նրանց սխալանքը:

6.8. Արտապլանային ստուգումների մասին Կողմերը տեղյակ են պահում միմյանց այդ ստուգումները անցկացնելու օրվանից առնվազն երկու օր առաջ, որպեսզի ապահովվի Կողմերի և անհրաժեշտության դեպքում, չեզոք իրավասու փորձագետների մասնակցությունը:

6.9. Եթե Կողմերը կամ չեզոք կազմակերպության ներկայացուցիչները հայտնաբերում են չափումների այնպիսի սխալներ, որոնք վնաս են հասցրել Կողմերից մեկին և այդ սխալ չափումների սկիզբը հնարավոր չէ որոշել, ապա ընդունվում է, որ այդ սխալ չափումները սկսվել են վերջին չվիճարկվող ստուգաչափման և սխալ չափումների հայտնաբերման օրվա միջև ընկած ժամանակահատվածի կեսում: Ամեն դեպքում ուղղումները պետք է կատարվեն մի ժամանակահատվածի համար, որը չի գերազանցում երկու ամիսը:

6.10. Գնորդի չափող սարքերի ոչ ճիշտ աշխատանքի, նրանց ստուգաչափման ժամկետների խախտման, հանգույցների կապարակնիքների վնասվածության կամ բացակայության դեպքում սպառված գազի քանակությունը հաշվվում է սպառողի մոտ տեղադրված չկապարակնքված գազասպառող սարքավորումների նախագծային հզորության չափին համարժեք:

6.11. Չափող սարքերի արտապլանային ստուգումների ծախսերը կատարում է այն Կողմը, որի մեղքով կատարվել են սխալ չափումներ:

6.12. Փոխհամաձայնեցված միջին ժամային սպառման քանակությունների հիման վրա, կոմերցիոն հաշվառքի կայանի սեփականատերը պարտավոր է`

ա). փոփոխական ճնշման անկման սկզբունքով գործող չափող սարքերի կիրառման դեպքում` կատարել չափող սարքերի այնպիսի ընտրություն, որպեսզի չափումը ապահովվի գրանցող սարքերի սանդղակի 30 - 100 % տիրույթում:

բ). ծավալային գազահաշվիչների կիրառման դեպքում` կատարել գազահաշվիչի այնպիսի ընտրություն, որպեսզի սպառումը լինի գազահաշվիչների թողունակության 20 %-ից ոչ պակաս:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. 6.12. հոդվածում նշված չափման տիրույթների ստորին սահմանը (30 % կամ 20 %) բարձր ճշտության հաշվառքի սարքերի կիրառման դեպքում կարող է փոխվել: Բոլոր դեպքերում չափման տիրույթի նոր ստորին սահման է հանդիսանում տիրույթի այն կետը, որից ցածր չափման սխալանքը գերազանցում է 5.0 %-ը:

 

6.13. 1 Եթե տեղի է ունեցել սպառման փոխհամաձայնեցված քանակությունների փոփոխություն, որի հետևանքով չափումը կատարվում է 6.12. հոդվածում նշված տիրույթից դուրս, ապա Վաճառողն այդ մասին պաշտոնապես տեղյակ է պահում Գնորդին, և Գնորդը պարտավոր է կանոնակարգել իր սպառումը, կամ պահանջել Վաճառողից չափող սարքերի փոխարինում, վճարելով այդ փոխարինման հետ կապված բոլոր ծախսերը: Այն ժամանակահատվածում, երբ չափումը կատարվել է նշված տիրույթից դուրս, սպառված գազի քանակությունը հաշվվում է հետևյալ կերպ`

ա). փոփոխական ճնշման անկման սկզբունքով գործող չափող սարքերի կիրառման դեպքում`

* եթե չափումը կատարվել է սանդղակի 30 %-ից ցածր տիրույթում, ապա

 

ծախսը ընդունվում է հավասար _____________ %-ի:

 

* եթե չափումը կատարվել է սանդղակի 100 %-ից բարձր տիրույթում,

 

ապա ծախսը ընդունվում է հավասար _________ %-ի:

 

բ). ծավալային գազահաշվիչների կիրառման դեպքում` եթե սպառման քանակությունը ցածր է գազահաշվիչի նոմինալ թողունակության 20 %-ից, ապա ծախսը

 

ընդունվում է նոմինալ թողունակության __________ %-ի չափին հավասար:

6.13. 2. Եթե տեղի է ունեցել սպառման փոխհամաձայնեցված քանակությունների փոփոխություն, որի հետևանքով չափումը կատարվում է 6.12. հոդվածում նշված տիրույթից դուրս, ապա Գնորդն այդ մասին պաշտոնապես տեղյակ է պահում Վաճառողին, և հետագայում պարտավոր է կանոնակարգել իր սպառումը կամ իր միջոցներով փոխարինել չափող սարքերը: Այն ժամանակահատվածում, երբ չափումը կատարվել է նշված տիրույթից դուրս, սպառված գազի քանակությունը հաշվվում է հետևյալ կերպ`

ա). փոփոխական ճնշման անկման սկզբունքով գործող չափող սարքերի կիրառման դեպքում`

* եթե չափումը կատարվել է սանդղակի 30 %-ից ցածր տիրույթում, ապա

 

ծախսը ընդունվում է գրանցվածի ____________ %-ի չափին հավասար:

 

* եթե չափումը կատարվել է սանդղակի 100 % - ից բարձր տիրույթում, ապա

 

ծախսը ընդունվում է հավասար ____________ %-ի:

 

բ). ծավալային գազահաշվիչների կիրառման դեպքում` եթե սպառման քանակությունը ցածր է գազահաշվիչի նոմինալ թողունակության 20 % -ից, ապա ծախսը ընդունվում է հավասար նոմինալ թողունակության չափին հավասար:

 

._____________________________________________________________________.

|   Ընդունվում է 6.13.1 կամ 6.13.2 հոդվածը, կախված նրանից, թե ում     |

|      սեփականությունն է հանդիսանում հաշվառքի կայանը:                 |

._____________________________________________________________________.

 

6.14. Օպերատիվ տեղեկությունները հաշվառքի կայանից առաջացած գազի քանակի, ճնշման և ջերմաստիճանի վերաբերյալ այն Կողմը, որի սեփականությունն է հանդիսանում հաշվառքի կայանը (սարքը), հաղորդում է մյուս կողմին ________ ժամը մեկ անգամ: Տեղեկությունները յուրաքանչյուր օրվա սպառված (առաքված) գազի քանակության մասին հաղորդվում են քարտագրերը հաշվարկելուց կամ գազահաշվիչների ցուցմունքները գրանցելուց հետո, բայց ոչ ուշ, քան յուրաքանչյուր օրվա ժամը 12-ը:

6.15. Յուրաքանչյուր օրվա առավոտյան ժամը 10-ից մինչև 12-ը ընկած ժամանակահատվածում այն Կողմը, որի սեփականությունն է հանդիսանում հաշվառքի կայանը (սարքը) մյուս կողմին օպերատիվ տեղեկություններ է հաղորդում տվյալ օրվա գազի սպառման մասին:

6.16. Տեղեկությունները առաքված գազի որակական ցուցանիշների վերաբերյալ Վաճառողը հաղորդում է Գնորդին փոխհամաձայնեցված պարբերությամբ, իսկ յուրաքանչյուր ամսվա վերջին օրը կազմվում և Գնորդին է տրամադրվում գազի որակը բնութագրող փաստաթուղթ (կամ գազի որակի սերտիֆիկատ, եթե Վաճառողի չափումները վավերացվում են ստանդարտացման մարմինների կողմից):

6.17. Ընթացիկ ամսվա յուրաքանչյուր 10 օրը մեկ, Վաճառողը և Գնորդը կազմում են գազի առք ու վաճառքի պայմանական` օպերատիվ տվյալների հիման վրա ակտ, որը երկկողմ ստորագրվելուց հետո հանդիսանում է վճարման փաստաթուղթ: Ամսվա ավարտից հետո 3 օրվա ընթացքում կատարվում է վերջնահաշվարկ և կազմվում առք ու վաճառքի ամսական ակտ:

6.18. Եթե կողմերը համաձայնության չեն գալիս գազի քանակի և կամ որակի որոշման հարցում ծագած տարաձայնությունների վերաբերյալ, ապա վեճը լուծելու նպատակով Կողմերը դիմում են երկկողմանի ընտրված չեզոք իրավասու կազմակերպությանը: Այն դեպքում, երբ Կողմերը համաձայնության չեն գալիս չեզոք իրավասու կազմակերպության ընտրության հարցում կամ, եթե Կողմերից մեկը համաձայն չէ չեզոք իրավասու կազմակերպության եզրակացության հետ, ապա այդ տարաձայնությունները լուծվում են սույն պայմանագրի 11 հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7.1. Գազի պայմանագրային քանակի բաշխումը ըստ ամիսների կատարվում է, որպես կանոն, հավասարաչափ, ելնելով սպառման միջին օրական ծավալներից: Կողմերի համաձայնությամբ հնարավոր է ամսական ծավալների փոփոխում: Բնական գազի ամսական առաքման ծավալների իր առաջարկները Գնորդը ներկայացնում է Վաճառողին առաքման ամսվանից 10 օր առաջ:

7.2. Գնորդը պարտավորվում է հաշվետու ամսվանից 10 օր առաջ Վաճառողին գրավոր հայտնել իր պատրաստակամությունը ընդունելու առաքվող գազը:

7.3. Գնորդի խնդրանքով հնարավոր է գազի ոչ հավասարաչափ առաքում ըստ Կողմերի համաձայնեցված գրաֆիկի:

7.4. Չնախատեսված հանգամանքների պատճառով (ֆորս-մաժոր, պլանային և համաձայնեցված վերանորոգում) գազի առաքման կամ ընդունման ծավալների փոփոխման դեպքում Կողմերը պարտավորվում են օպերատիվ կարգով դիտարկել գազամատակարարման աշխատանքներին վերաբերվող հարցերը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

ԳԱԶԻ ԳԻՆԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԸ

 

8.1. Գնորդին վաճառվող գազի սակագինը (C) յուրաքանչյուր 1000 նխմ բնական գազի դիմաց հավասար է ___________ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հաշվված հաշվետու ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի հաշվարկային կուրսով: Վճարումները կատարվում են յուրաքանչյուր 10 օրը մեկ կողմերի կազմած ակտի հիման վրա, իսկ վերջնահաշվարկը կատարվում է առք ու վաճառքի ամսական ակտը ստորագրելուց հետո 2 բանկային օրվա ընթացքում:

8.2. Եթե Գնորդը հաշվետու ժամանակաշրջանի համար բնական գազի դիմաց պարտք է մնում, ապա փաստացի օգտագործված բնական գազի արժեքի և մուծված գումարի տարբերությունը Գնորդը Վաճառողին վճարում է վճարման ամսվան նախորդող ամսի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված դոլարի և դրամի հաշվարկային կուրսով:

8.3. Եթե հաշվարկային ամսում գազի փաստացի ՍՏՋ-ը տարբերվում է 4.4 հոդվածում նշված ՍՏՋ-յան արժեքից, ապա գազի վաճառքի սակագինը վերահաշվարկվում է համաձայն հետևյալ բանաձևի`

 

Q p

C 1 = ________ x C

Q b

 

որտեղ`

 

    C    -  սույն պայմանագրի 8.1 հոդվածով սահմանված բնական գազի վաճառքի

            սակագինն է` ներառյալ ԱԱՀ-ը,

 

Q b - գազի բազային ՍՏՋ-ն է համաձայն 4.4 հոդվածի, կկալ/նխմ

 

Q p - տվյալ ամսում գազի միջին փաստացի ՍՏՋ-ն է, կկալ/նխմ

 

ՀՈԴՎԱԾ 9

 

ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

9.1. Գնորդն իր պարտականությունները կատարելիս պարտավոր է ղեկավարվել գործող ստանդարտների, կանոնների և այլ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջներով: Վթարի վտանգի կամ նրա առաջացման դեպքում Գնորդը պարտավոր է անմիջապես այդ մասին տեղյակ պահել Վաճառողին և Վաճառողը պարտավոր է դադարեցնել կամ սահմանափակել գազամատակարարումը:

9.2. Եթե գազի ցողի կետը առաքման կետում չի համապատասխանում սույն պայմանագրի 4.2 հոդվածի պահանջներին, ապա Գնորդը պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով գազատարներում առաջացած խցանումների և հիդրավլիկ ռեժիմի խախտման համար: Այսպիսի դեպքերում խցանումների չեզոքացման և հիդրավլիկ ռեժիմի կարգավորման հետ կախված լրացուցիչ ծախսերը կատարում է Վաճառողը:

9.3. Եթե Վաճառողը չի բավարարում պայմանագրում նշված Գնորդի ամսական պահանջարկը, ապա նա տուգանք է վճարում Գնորդին չառաքված գազի ծավալի գնի

 

____________ % -ի չափով, եթե չառաքելու պատճառը պայմանավորված չէ Ֆորս-մաժորային հանգամանքներով, պլանային կամ փոխհամաձայնեցված վերանորոգումներով: Չառաքված գազը Վաճառողի կողմից չի փոխհատուցվում:

9.4. Եթե Գնորդը չի ընդունում պայմանագրում նշված ամսական ծավալը, ապա նա

 

տուգանք է վճարում Վաճառողին չընդունված գազի ծավալի գնի _________ % -ի չափով, եթե չընդունելու պատճառը պայմանավորված չէ Ֆորս-մաժորային հանգամանքներով, պլանային կամ փոխհամաձայնեցված վերանորոգումներով: Գնորդը պարտավորվում է հաջորդ ամիսների ընթացքում ընդունել չընդունված գազի քանակը:

9.5. Գնորդը սույն պայմանագրի 8.1 հոդվածը խախտելու դեպքում Վաճառողին վճարում է տուգանք յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար չկատարված վճարումների

 

______________ %-ի չափով, բայց ոչ ավելի քան չվճարված գումարի _______ % - ը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

ՖՈՐՍ - ՄԱԺՈՐ

 

10.1 Պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում Կողմերը ազատվում են պատասխանատվությունից, եթե դա կապված է եղել անհաղթահարելի ուժի պայմանների (տարերային աղետներ, գազամուղի և ստորգետնյա պահեստ-կայանի վթարներ, իրավասու պետական մարմինների որոշումներ) հետ և, եթե դրանք անմիջականորեն ազդել են պայմանագրային պարտավորությունների կատարման վրա:

10.2 Ֆորս-մաժորային պայմանների առաջացման և ավարտի մասին Կողմերը պարտավոր են տեղյակ պահել միմյանց անմիջապես, սակայն ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում:

10.3 Ֆորս-մաժորային պայմանների սկիզբը և ավարտը պետք է հաստատվի այդպիսի պայմանները հաստատող ՀՀ իրավասու մարմնի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

11.1 Սույն պայմանագրով չկարգավորվող հարցերը լուծվում են համաձայն ՀՀ գործող օրենսդրության:

11.2 Պայմանագրի գործողության ընթացքում ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնության չգալու դեպքում վեճը լուծվում է դատարանի միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

_______________________________________________________________________

 

(Սույն հոդվածով ամրագրված պայմանները չպետք է հակասեն սույն պայմանագրի

մնացած հոդվածների դրույթներին և ՀՀ գործող օրենսդրությանը):

 

ՀՈԴՎԱԾ 13

 

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

13.1 Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելուց և

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովում գրանցվելուց հետո` սկսած «____» ________

 

________ 19  թ. և գործում է մինչև «____» _______________ 19  թ.:

     (ամսաթիվ)                                 (ամսաթիվ)

 

13.2 Առաքումները սկսելու մասին Վաճառողը Գնորդին պետք է տեղյակ պահի

 

առաքումները սկսելու ամսաթվից ոչ պակաս, քան __________ օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

 

          Վաճառող                             Գնորդ

 

   Հասցեն _______________________       Հասցեն ________________________

 

   ______________________________       _______________________________

 

   Հաշվարկային հաշիվ                    Հաշվարկային հաշիվ

 

   թիվ __________________________       թիվ ___________________________

 

   ______________________________       _______________________________

 

   Հեռ. _________________________       Հեռ. __________________________

 

   Հեռատիպ ______________________       Հեռատիպ _______________________

 

   Հեռագիր ______________________       Հեռագիր _______________________

 

        Վաճառող                              Գնորդ

 

   ______________________________       _______________________________

 

   «____» _______________ 199  թ.       «____» ________________ 199  թ.

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողով

 

Գրանցված է «____» ______________ 19  թ.

 

Գրանցման թիվ ___________________

 

Պատասխանատու ___________________

(ստորագրություն)

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Եթե պայմանագիրը կնքվում է էներգետիկայի բնագավառի ջերմակայանների հետ, ապա բացի սույն պայմանագրի պահանջներից, կողմերը ղեկավարվում են «բնական գազի որակի և քանակի հաշվառման ժամանակ մատակարարողի և սպառողի փոխհարաբերությունների մասին» կարգով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՏԱՐԵԿԱՆ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՇԽՈՒՄԸ (ԸՍՏ ԵՌԱՄՍՅԱԿՆԵՐԻ ԵՎ ԱՄԻՍՆԵՐԻ)

 

(հազ. նխմ)

 

.______________________________________________________________________.

| I եռամսյակ              |   Հունվար      |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Փետրվար      |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Մարտ         |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Ընդամենը     |                           |

|_________________________|_______________ | __________________________|

|                         |                |                           |

| II եռամսյակ             |   Ապրիլ        |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Մայիս        |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Հունիս       |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Ընդամենը     |                           |

|_________________________|_______________ | __________________________|

|                         |                |                           |

| III եռամսյակ            |   Հուլիս       |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Օգոստոս      |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Սեպտեմբեր    |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Ընդամենը     |                           |

|_________________________|_______________ | __________________________|

|                         |                |                           |

|  IV եռամսյակ            |   Հոկտեմբեր    |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Նոյեմբեր     |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Դեկտեմբեր    |                           |

|                         | ______________ | __________________________|

|                         |   Ընդամենը     |                           |

|_________________________|_______________ | __________________________|

|   Ընդամենը              |                |                           |

|տարվա կտրվածքով          |    19   թ.     |                           |

.______________________________________________________________________.

 

ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ ____________

 

(Բաշխող - Բաժանորդ)

 

Բաշխող ____________________________________________________________

(բաշխողի տարածքային մասնաճյուղի անվանումը)

 

     Տարածքային                                                ._________.

մասնաճյուղի  __________________________________________   |         |

                  (շահագործման ծառայության անվանումը և կոդը)  ._________.

 

Բաժանորդ ____________________________________________________________

 

Հասցեն ______________________________________________________________

 

Երևան 1997 թ.

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ ________

 

«___» ________________ 199 թ.

 

Մենք ներքոհիշյալներս`

 

.___________.

Բաժանորդ ______________________________________________ |           |

                     (անուն, ազգանունը)                      .___________.

                                                        (համարը, կոդը)

 

բնակվող __________________________________  հեռ. ___________________

(բաժանորդի հասցեն)

 

Բաշխողը __________________________________________________________ և

(գազի տնտեսության շահագործման ձեռնարկության անվանումը)

 

ի դեմս ______________________________________________________________

(ղեկավարի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն պայմանագրի առարկա է հանդիսանում կենցաղային գազահաշվիչի տեղադրումը և բնական գազի առք ու վաճառքը:

 

2. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

2.1. Բաշխողը պարտավորվում է սույն պայմանագրի գործողության ընթացքում,

 

սկսած «___» ____________ 199 _____ թ. ապահովել Բաժանորդի անընդհատ գազամատակարարումը, գործող նորմատիվ-տեխնիկական կանոնների և ստանդարտների պահանջներին համաձայն, այն ծավալներով, որոնք չեն գերազանցում Բաժանորդի կողմից օգտագործվող գազաֆիկացման նախագծին համապատասխան տեղադրված գազի ստանդարտ սարքերի առավելագույն հզորությունը, բացառությամբ այն դեպքերի, որոնք նշված են սույն պայմանագրի 2.3 կետում:

2.2. Բաժանորդը պարտավորվում է`

* չօգտագործել գազի սպառման ոչ ստանդարտ սարքեր.

* չկատարել ինքնակամ միացումներ գազատար խողովակներին, ինչպես

գազահաշվիչից առաջ, այնպես էլ` նրանից հետո.

* չխախտել գազահաշվիչի կապարակնիքների ամբողջականությունը.

* գազահաշվիչի ցուցմունքին համապատասխան վճարել սպառված գազի դիմաց`

 

ոչ ուշ, քան ընթացիկ ամսվա _____ - ից մինչև _____ - ը ընկած

ժամանակահատվածում.

* ապահովել գազի տնտեսության շահագործման և սպասարկող հատուկ

ձեռնարկությունների աշխատակիցների (ներկայացուցիչների) ազատ մուտքը

գազի սարքերի և գազահաշվիչների մոտ, նրանց կողմից համապատասխան

վկայագրի ներկայացման պայմանով:

 

2.3. Բաշխողը չի երաշխավորում Բաժանորդի անընդհատ գազամատակարարումը այն դեպքում, եթե`

* Բաժանորդի կողմից տեղի է ունեցել սույն պայմանագրի պայմանների խախտում.

* կատարվելու են պլանային կամ արտապլանային (վթարային)

վերանորոգականխարգելիչ աշխատանքներ.

* ՀՀ կառավարության կողմից ընդունվել է բնակչության գազամատակարարումը

սահմանափակելու կամ դադարեցնելու մասին համապատասխան որոշում.

* առկա են անհաղթահարելի հանգամանքներ (բնական աղետներ, վթարներ և

այլն):

 

2.4. Եթե գազահաշվիչը հանդիսանում է Բաշխողի սեփականությունը, ապա նրա ընթացիկ շահագործման, վերանորոգման և հետագա պետստուգաչափման հետ կապված ծախսերը կատարում է Բաշխողը:

2.5. Եթե գազահաշվիչը հանդիսանում է Բաժանորդի սեփականությունը, ապա նրա ընթացիկ շահագործման, վերանորոգման և հետագա պետստուգաչափման հետ կապված ծախսերը կատարում է Բաժանորդը, համաձայն սահմանված կարգով հաստատված «ծառայությունների գնացուցակի»:

2.6. ա) Բաժանորդը իրավունք ունի երկկողմանի համաձայնության դեպքում հանձնել իր սեփականությունը հանդիսացող գազահաշվիչը Բաշխողի հաշվեկշռին և Բաշխողը պարտավոր է այն ընդունել իր հաշվեկշռին և ապահովել նրա սպասարկումը, համաձայն սույն պայմանագրի 2.4 կետի պահանջների:

բ) Բաշխողը Բաժանորդի սեփականություն հանդիսացող հաշվիչը իր հաշվեկշռին ընդունելու պահից սկսած, հաշվիչի արժեքը համարում է վճարում ծախսած բնական գազի դիմաց:

2.7. Եթե Բաժանորդի կողմից խախտվել է գազահաշվիչի կապարակնիքների ամբողջականությունը կամ եթե գազահաշվիչի անսարքության պատճառ է հանդիսացել նրա միտումնավոր փչացումը, ապա գազահաշվիչի վերանորոգման և կամ ստուգաչափման ծախսերը կատարվում են Բաժանորդի կողմից: Միաժամանակ Բաժանորդից, որպես

 

տուգանք գանձվում է _______ նխմ բնական գազին համարժեք դրամ: Նմանատիպ խախտման կրկնվելու դեպքում Բաշխողին իրավունք է վերապահվում գազազրկել բնակարանը` բաժանորդի հետ կատարելով վերջնահաշվարկ` տուգանքի գանձումով:

2.8. Եթե Բաժանորդի կամ Բաշխողի մոտ գազահաշվիչի աշխատանքի ճշտությունը կասկած է հարուցում, ապա տեղում տվյալ խնդիրը չլուծելու դեպքում կազմակերպվում է գազահաշվիչի հատուկ ստուգում դյուրակիր ստենդի վրա` վերահսկող գազահաշվիչի օգնությամբ: Եթե ստուգման արդյունքում պարզվի, որ գազահաշվիչի և վերահսկող գազահաշվիչի ցուցմունքների տարբերությունը անցնում է  + 5 % - ից, գազահաշվիչը համարվում է անսարք և ուղարկվում է

-

վերանորոգման և հետագա պետստուգաչափման:

2.9. Այն դեպքում, եթե ստուգման արդյունքում պարզվի, որ գազահաշվիչը անսարք է, ապա ստուգաչափման ծախսերը կատարվում են Բաշխողի կողմից, հակառակ դեպքում այդ ծախսերը կատարվում են Բաժանորդի կողմից:

2.10. Գազահաշվիչը հանելիս, բոլոր դեպքերում Բաշխողը պարտավոր է փոխարինել այն գազահաշվիչների շահագործման մասնագիտացված ձեռնարկության շրջանառու ֆոնդի գազահաշվիչով: Շրջանառու ֆոնդի բացակայության դեպքում պետք է ապահովվի գազի ժամանակավոր միացում: Այդ դեպքում սպառված գազի դիմաց վճարումը մինչև գազահաշվիչի տեղադրումը պետք է կատարվի վերջին 30 օրերի ընթացքում Բաժանորդի միջինօրյա գազօգտագործման ծավալներից ելնելով:

2.11. Սույն պայմանագրի խախտման համար կողմերը կրում են պատասխանատվություն` ըստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի:

 

3. ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

 

3.1. Գազի վաճառքի սակագինը սահմանվում է ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի կողմից որոշակի ժամանակահատվածի համար: Սակագնի յուրաքանչյուր փոփոխության դեպքում 3.1 աղյուսակում կատարվում է համապատասխան նշում:

 

Աղյուսակ 3.1

 

________________________________________________________________________

Գրանցման | Մեկ նխմ    |               Համաձայնեցված է

ամսաթիվը | գազի գինը, |________________________________________________

|   դրամ     |    Գազամատակարարման   |

|            | տարածքային մասնաճյուղի| Բաժանորդի ներկայացուցչի

|            |      ներկայացուցչի    |     ստորագրությունը,

|            |     ստորագրությունը,  |        ազգանունը

|            |        ազգանունը      |

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

 

3.2 Գազամատակարարման վերսկսման, գազահաշվիչի և այլ հանգույցների ձեռքբերման և մոնտաժման համար Բաժանորդի կողմից կատարված մուծումները, ինչպես նաև 2.6 կետի համաձայն գազահաշվիչը բաշխողի հաշվեկշռին ընդունման արժեքը համարվում են կանխավճար և Բաշխողի կողմից ենթակա են փոխհատուցման բնական գազի մատակարարումների ձևով: Մինչև կանխավճարի գումարի լրիվ փոխհատուցումը Բաժանորդը վճարում է ամսական սպառված գազի արժեքի _______ %-ի չափով:

 

4. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

4.1 Որպես Բաշխողի և Բաժանորդի սահմանազատման կետ է հանդիսանում գազահաշվիչի մուտքային փականը:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. մուտքի փականից հետո կատարվող բոլոր աշխատանքները, բացառությամբ գազահաշվիչի հետ կապված, եթե այն գտնվում է բաշխողի հաշվեկշռում, կատարվում են պայմանագրային հիմունքներով բաժանորդի հաշվին:

 

4.2 Պայմանագրին կցված հավելված 2.1 և 2.2 հանդիսանում են սույն պայմանագրի անբաժանելի մասեր:

4.3 Սույն պայմանագիրը կնքվում է առանց ժամկետի սահմանափակման:

4.4 Պայմանագիրը կազմված է երկու հավասարազոր օրինակից, յուրաքանչյուրը 7 էջի վրա, որոնցից մեկը գտնվում է Բաժանորդի, մյուսը` Բաշխողի մոտ:

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

            Բաժանորդ                           Բաշխող

 

___________________________________________

                                       (Պատասխանատու անձի պաշտոնը)

 

_________________ ___________________ ________________ ___________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

Հավելված 2.1

 

ԱԿՏ

 

______________________________

                                              (պայմանագրի համարը)

 

«____» __________ 199 --- թ.

 

.___________.

1.  Բաժանորդ ______________________________________________ |           |

                     (անուն, ազգանունը)                      .___________.

                                                        (համարը, կոդը)

 

2. Հասցեն __________________________________  հեռ. ___________________

(բաժանորդի հասցեն)

 

3. Բաշխողը _____________________________________________________________

(գազի տնտեսության շահագործման ձեռնարկության անվանումը)

 

4. Գազահաշվիչներ սպասարկող

մասնագիտացված ձեռնարկություն ________________________________________

(անվանումը, հասցեն)

 

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Գազի սարքի անվանումը| Մակնիշը  | Քանակը     | Առավելագույն հզորությունը

|          | (բառերով)  | (արտադրողականությունը),

|          |            |          մ3/ժամ

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Գազահաշվիչի|Մակնիշը     |Քանակը   | Թողարկման |Տեղադրման |Պետստուգաչափման

անվանումը |և  գործ.թիվը|(բառերով)| ժամանակը  |ժամանակը  |վկայագրի համարը

|            |         |           |          |   և  ժամկետը

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

5. Նմուշներ հրահանգավորման մասին

 

_________________________________________________________________________

Գազի սարքերի և      |Հրահանգավորում   | Գազի սարքերի և  |Հրահանգավորում

գազահաշվիչների      |ստացող Բաժանորդի | գազահաշվիչների  |ստացող

անվտանգ շահագործման |անուն, ազգանունը,| անվտանգ         |Բաժանորդի

հրահանգավորում      |ստորագրությունը, | շահագործման     |անուն,

անցկացնողի պաշտոնը, |   ժամանակը      | հրահանգավորում  |ազգանունը,

անուն, ազգանունը,   |                 | անցկացնողի      |ստորագրությունը

ստորագրությունը,    |                 | պաշտոնը, անուն, |   ժամանակը

ժամանակը            |                 | ազգանունը,      |

|                 | ստորագրությունը,|

|                 |   ժամանակը      |

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

 

Սույն ակտը համարվում է պայմանագրի անբաժանելի մասը

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

            Բաժանորդ                           Բաշխող

 

___________________________________________

                                       (Պատասխանատու անձի պաշտոնը)

 

_________________ ___________________ ________________ ___________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Կ.Տ.

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԱԶԻ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻՉԻ ՍՏՈՒԳԱՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

_________________________________________________________________________

Հաշվիչի   |Թողարկման|Ստուգաչափող |Ստուգաչափման|Ստուգա-  |Ստորագրություն

մակնիշը և  |տարեթիվը |կազմակերպու-|  ամսաթիվը  |չափողի   |

գործարանային|         |թյան        |            |անուն,   |

համարը   |         |անվանումը   |            |ազգանունը|

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

____________|_________|____________|____________|_________|______________

_________________________________________________________________________

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
09.01.1998
N 22
Որոշում