Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

3 օգոստոսի 2006 թվականի N 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 1190-Ն որոշման 7-րդ կետով սահմանված է, որ մինչև այդ որոշումն ուժի մեջ մտնելն ընդունված ՀՀ կառավարության որոշումների համաձայն լուծարվող իրավաբանական անձանց լուծարումն իրականացվում է այդ որոշման 1-ին կետով հաստատված կարգով: Նույն որոշման 3-րդ կետով սահմանվել է, որ իրավաբանական անձանց լուծարումը ՀՀ կառավարության որոշմամբ իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ստեղծված հանձնաժողովը, եթե ՀՀ կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման մասին» թիվ 348-Ն որոշմամբ հաստատվել է լուծարման ենթակա կազմակերպությունների ցանկը, որում ընդգրկված որոշ կազմակերպություններ արդեն իսկ ՀՀ կառավարության որոշումներով կամ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հրամաններով գտնվում են լուծարման գործընթացում:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նախկինում ՀՀ կառավարության որոշումներով կամ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հրամաններով լուծարման ներկայացված իրավաբանական անձանց լուծարման գործընթացի որոշ դրույթներ:

Նկատի ունենալով վերոշարադրյալը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով` պաշտոնապես պարզաբանում եմ.

մինչև ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1190-Ն որոշումն ուժի մեջ մտնելը ՀՀ կառավարության որոշումներով կամ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների կողմից ընդունված իրավական ակտերով լուծարման ներկայացված իրավաբանական անձանց լուծարումը պետք է իրականացվի ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» թիվ 1190-Ն որոշմամբ սահմանված կարգով: Տվյալ դեպքում իրավաբանական անձանց լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության նոր որոշման անհրաժեշտություն չի առաջանում և իրավաբանական անձանց լուծարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից, եթե ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1190-Ն որոշման հիման վրա ընդունված իրավաբանական անձանց լուծարման մասին ՀՀ կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

 

 

pin
Պետական գույքի կառավարման նախարարություն
03.08.2006
N 1
Պաշտոնական պարզաբանում