Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 5 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

22 հունվարի 1998 թվականի թիվ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 551 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

i

1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջնորդությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» թիվ 551 որոշման 10-րդ կետի կատարման ժամկետը երկարաձգել մինչև 1998 թվականի փետրվարի 23-ը:

2. Ի կատարումն նշված որոշման 7-րդ կետի հանձնարարականների, սահմանել, որ`

i

ա) «գ» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկություններում անհուսալի դեբիտորական պարտքերի պահուստավորման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության 1996 թվականի հուլիսի 22-ի թիվ 17-5/50 և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 1996 թվականի օգոստոսի 5-ի թիվ 10-Պ5-42 ձեռնարկությունների և կազմակերպությունների դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստների ձևավորման, ձեռնարկությունների, կազմակերպությունների, բյուջետային հիմնարկների դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման, դուրսգրման և հաշվապահական հաշվառման մեջ արտացոլման կարգով, և լրացուցիչ նորմատիվային ակտի մշակում ու հաստատում չեն պահանջվում.

բ) «դ» ենթակետով ըստ հաշվեգրման մեթոդի «իրացումից հասույթ» ցուցանիշը հաշվարկելիս, անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարները ձևակերպվում են ձեռնարկությունների ֆինանսական արդյունքներով, և այդ հարցերը ներառվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող հրահանգի նախագծում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.01.1998
N 2
Արձանագրային որոշում