Սեղմել Esc փակելու համար:
ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ Ը...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՅՈՒ ...

 

041.0061.230198

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 1998 թվականի թիվ 61

 

i

ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԿԱՐԳՈՎ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» թիվ 551 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման ընթացքում հաշվանցման կարգով փոխադարձ պարտքերի մարումը և բյուջետային երաշխիքներով տրվող երաշխավորագրերի տրամադրումը դադարեցնելու մասին» թիվ 613 որոշումներին համապատասխան`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` հաշվանցման կարգով մարել`

ա) նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերը` համաձայն թիվ 1 հավելվածի.

բ) նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների գծով առաջացած էլեկտրաէներգիայի պարտքերը` համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, մարզպետներին` դադարեցնել նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի վճարումը հաշվանցման կարգով կատարելու համար սահմանված կարգով պահանջվող փաստաթղթերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության դատախազության հետ համատեղ ստուգել մինչև 1998 թվականի հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված, սակայն նախորդ տարիների համապատասխան բյուջեների կատարման հաշվետվություններում չարտացոլված պարտքերի արժանահավատությունը և մինչև 1998 թվականի մայիսի 1-ը ստուգումների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

 

-------------------------------------------

հեղինակների կողմից - հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.01.1998
N 61
Որոշում