041.0100.100207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 փետրվարի 2007 թվականի N 100-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2007 թվականի փետրվարի 10-ի
N 100-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՀՆԵՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN | Իրավական ակտի վերնագիրը |Իրավական |Իրավական ակտը |Իրականացվող|
|ը/կ| և տեսակը | ակտը |ներկայացնող |միջոցառման |
| | |ներկայաց- |պատասխանատու |ֆինանսական |
| | | նելու |պետական կառավարման|ապահովման |
| | | ժամկետը |մարմնի անվանումը |աղբյուրը |
|___|__________________________|___________|__________________|___________|
|1. |«Հայաստանի Հանրապետության |2007 թ. |ՀՀ մշակույթի և |ՀՀ պետական |
| |օրհներգի կատարման կարգը |մարտի 3-րդ |երիտասարդության |բյուջե |
| |սահմանելու մասին» ՀՀ |տասնօրյակ |հարցերի | |
| |կառավարության որոշում | |նախարարություն | |
|___|__________________________|___________|__________________|___________|
|2. |«Հայաստանի Հանրապետության |2007 թ. |ՀՀ մշակույթի և |ՀՀ պետական |
| |օրհներգի երաժշտության |հուլիսի |երիտասարդության |բյուջե |
| |օգտագործման դեպքերը |3-րդ |հարցերի | |
| |սահմանելու մասին» ՀՀ |տասնօրյակ |նախարարություն | |
| |կառավարության որոշում | | | |
._________________________________________________________________________.