(ուժը կորցրել է 18.12.01 թիվ 882 որոշում)
i
041.0053.210198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 հունվարի 1998 թվականի թիվ 53
i
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան հաստատել`
ա) Արարատի մարզպետարանի կառուցվածքը (կցվում է).
բ) Արարատի մարզպետարանի աշխատողների թիվը` 119,5 մարդ:
i
(1-ին կետի բ ենթակետը փոփ. 22.04.98 թիվ 202, 03.08.98 թիվ 467 որոշումներ)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մարտի 22-ի «Արարատի մարզպետարանի ժամանակավոր կառուցվածքը և աշխատողների թվաքանակը հաստատելու մասին» թիվ 170 որոշումը:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1998թ.
հունվարի 21-ի թիվ 53
որոշմամբ
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք Ը
i
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Քաղաքաշինության վարչություն
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն
Տեղական ինքնակառավարման մարմինների և հանրապետական
գործադիր մարմինների տարածքային ծառայությունների
գործունեության համակարգման վարչություն
Կրթության բաժին
Մշակույթի և սպորտի բաժին Առողջապահության բաժին Սոցիալական ապահովության բաժին Տրանսպորտի և ճանապարհաշինության բաժին Իրավաբանական բաժին Ընդհանուր բաժին Տնտեսական բաժին Կադրերի բաժին Մարզպետի աշխատակազմ Լրատվության բաժին Հաշվապահություն Հողաշինության և հողօգտագործման բաժին Արդյունաբերության և առևտրի բաժին
(կառուցվածքը լրաց. 06.04.99 թիվ 200, փոփ. 01.10.99 թիվ 620, 12.02.01 թիվ 114, 11.09.01 թիվ 651 որոշումներ)