030.0001.080107
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1996 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի մասին» ՆՀ-606 հրամանագրով հաստատված խորհրդի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) խորհրդի կազմից հանել`
Մայքլ ՀԱՅՆՍԻՆ - Աստոնի համալսարանի պրոֆեսոր (Մեծ Բրիտանիա).
Արմեն ԱԲԱՂՅԱՆԻՆ - «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ, ԱէԿ-ների շահագործման համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն (Ռուսաստան).
Իվան ԿԱՄԵՆՍԿՈՒՆ - Ատոմային էներգիայի գործակալության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան),
բ) խորհրդի կազմում ընդգրկել`
Նիկոլայ ՅՈՒՐԱՍՈՎԻՆ - Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան).
Մարկ ԴՅՈՒԹՈՆԻՆ - Մեծ Բրիտանիայի ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային անվտանգության պաշտպանության կոմիտեների անդամ (Մեծ Բրիտանիա).
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎԻՆ - «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ, գիտատեխնիկական քաղաքականության հարցերով տնօրեն (Ռուսաստան).
Ժոզեֆ ՄԻՇԱԿԻՆ - Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հարցերով տնօրեն (Չեխիա),
գ) «Անդրեյ ՄԱԼԻՇԵՎ - Ռուսաստանի Դաշնության ատոմհսկողության դաշնային ծառայության ղեկավար» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Անդրեյ ՄԱԼԻՇԵՎ - Ատոմային էներգիայի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան).
«Միրոսլավ ԼԻՊԱՐ - Ատոմհսկողության պետ (Սլովակիայի Հանրապետություն)» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
Միրոսլավ ԼԻՊԱՐ - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչ (Վիեննա):
8 հունվարի 2007 թվականի
ՆՀ-1-Ա