315.0107.121297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՊԵՏ
ՀՐԱՄԱՆ
12 դեկտեմբերի 1997թ թիվ 107-ՄՎ
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Հաստատել «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ակցիզային հարկի հաշվարկման կարգի մասին» հրահանգը (կցվում է):
ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՆԱԽԱՐԱՐ`
_________________ Ա. ԴԱՐԲԻՆՅԱՆ _______________ Ռ. ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
«_____» ___________ 1997Թ. «10» 11 1997 Թ.
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն հրահանգը ընդունվում է ի կատարումն 1997թ. հունիսի 23-ի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի, և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետություն ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման ժամանակ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձվող ակցիզային հարկի հաշվարկման ընդհանուր դրույթները:
1.2. ՀՀ մաքսային մարմինների կողմից ակցիզային հարկով հարկվում են ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` վճարողներ) կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ձկան խավիարը, գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը և սպիրտային խմիչքները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինողներով, բենզինը, դիզելային վառելիքը, բնական կաշվից հագուստը և հագուստի պարագաները, բնական մորթին, դրանից պատրաստված իրերը (բացի ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներից), բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանքը, ոսկերչական իրերը, զարդեղենը (բիժուտերիա), մարդատար ավտոմեքենաները:
1.3. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված են ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.
._________________________________________________________________________.
|._______________________________________________________________________.|
|| Արտադրանքի | | Դրույքաչափը ||
|| ծածկագիրն ըստ ԱՏԳ | Ապրանքախմբի անվանումը | ( % ) ||
|| ԱԱ-ի | | ||
||_____________________|________________________________|________________||
||1604 30 100 |ձկան խավիար | 200 ||
||_____________________|________________________________|________________||
||2203 |գարեջուր | 50 ||
||_____________________|________________________________|________________||
||2204, 2205, 2206 |խաղողի և այլ գինիներ, գինենյութ| 50 ||
||_____________________|________________________________|________________||
||2207, 2208 |սպիրտ և սպիրտային խմիչքներ | 125 ||
||_____________________|________________________________|________________||
||2402 |սիգարներ, սիգարելաներ և | 100 ||
|| |սիգարետներ` ծխախոտով կամ դրա | ||
|| |փոխարինողներ | ||
||_____________________|________________________________|________________||
||2710 00 270 |բենզին | 35 ||
||2710 00 290 | | ||
||2710 00 320 | | ||
||2710 00 340 | | ||
||2710 00 360 | | ||
||_____________________|________________________________|________________||
||2710 00 690 |դիզելային վառելիք | 10 ||
||_____________________|________________________________|________________||
||4203 |հագուստ և հագուստի պարագաներ | 25 ||
|| |բնական կաշվից | ||
||_____________________|________________________________|________________||
||4301, 4302, 4303, |բնական մորթի, դրանից պատրաստված | 25 ||
|| |իրեր այդ թվում` ոչխարի մորթուց | ||
|| |կարված բանվորական և զինվորական | ||
||4303 10 300 |կիսավերարկուներ | 0 ||
||_____________________|________________________________|________________||
||6900, 7013 31 |բյուրեղապակյա և ճենապակյա | 25 ||
|| |արտադրանք | ||
||_____________________|________________________________|________________||
||7113, 7114, 7115, |ոսկերչական իրեր, զարդեղեն | 15 ||
||7116, 7117 |(բիժուտերիա) | ||
||_____________________|________________________________|________________||
||8703 |մարդատար ավտոմեքենաներ | 15 ||
|._______________________________________________________________________.|
._________________________________________________________________________.
II. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
2.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքները ներմուծողի (հայտարարատուի) կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված և հայտարարագրված մաքսային արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի):
2.2. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի գումարը ( Ագ) հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.
ա) ԱՏԳ ԱԱ 16 04 30 100 ծածկագրին դասվող արտադրանքի համար
Ագ = 2 x Մա
բ) ԱՏԳ ԱԱ 22 03 ծածկագրին դասվող արտադրանքի համար
0,5 x Մա
0,5,x Մա, եթե _________ > 0,35 ԱՄՆ դոլար
Ագ = Ք
0,5 x Մա
0,35 x Ք, եթե _________ < 0,35="" ամն="">
Ք
գ) ԱՏԳ ԱԱ 22 04, 2205, 2206 ծածկագրերին դասվող արտադրանքի համար
0,5 x Մա
0,5 x Մա, եթե _________ > 0,5, ԱՄՆ դոլար
Ագ = Ք
0,5 x Մա
0,5 x Ք, եթե __________ < 0,5="" ամն="">
Ք
դ) ԱՏԳ ԱԱ 22 07 ծածկագրին դասվող արտադրանքի համար
1,25 x Մա
1,25 x Մա, եթե __________ > 1,2 ԱՄՆ դոլար
Ագ = Ք
1,25 x Մա
1,2 x Ք, եթե ___________ > 1,2 ԱՄՆ դոլար
Ք
ե) ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող արտադրանքի համար
1,25 x Մա
1,25 x Մա, եթե __________ > 3,75 ԱՄՆ դոլար
Ագ = Ք
1,25 x Մա
3,75 x Ք, եթե ___________ < 3,75="" ամն="">
Ք
զ) ԱՏԳ ԱԱ 2204 ծածկագրին դասվող արտադրանքի համար
Ագ = 0,5 x Մա
է) ԱՏԳ ԱԱ 2710 00 270, 2710 00 290, 2710 00 320, 2710 00 340, 2710 00 360 ծածկագրերին դասվող արտադրանքի համար
0,35 x Մա
0,35 x Մա, եթե __________ > 60 ԱՄՆ դոլար
Ագ = Ք
0,35 x Մա
0,35 x Ք, եթե ___________ < 60="" ամն="">
Ք
ը) ԱՏԳ ԱԱ 2710 00 690 ծածկագրին դասվող արտադրանքի համար
0,1 x Մա
0,1 x Մա, եթե __________ > 15 ԱՄՆ դոլար
Ագ = Ք
0,1 x Մա
0,1 x Ք, եթե ___________ < 15="" ամն="">
Ք
թ) ԱՏԳ ԱԱ 4203 ծածկագրին դասվող արտադրանքի համար
Ագ = 0,25 x Մա
ժ) ԱՏԳ ԱԱ 4301, 4302, 4303 (բացի 4303 10 300) ծածկագրերին դասվող արտադրանքի համար
Ագ = 0,25 x Մա
ի) ԱՏԳ ԱԱ 6911, 7013 31 ծածկագրերին դասվող արտադրանքի համար
Ագ = 0,25 x Մա
իա) ԱՏԳ ԱԱ 7113, 7114, 7115, 7117 ծածկագրերին դասվող արտադրանքի համար
Ագ = 0,15 x Մա
իբ) ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող արտադրանքի համար
Ագ = 0,15 x Մա
Որտեղ`
Ագ ակցիզային հարկի գումարն է
Մա ապրանքների մաքսային արժեքն է
Ք ապրանքի քանակն է, արտահայտված
- ԱՏԳ ԱԱ 2203, 2204, 2205, 2206 ծածկագրերին դասվող արտադրանքի
համար` լիտրով,
- ԱՏԳ ԱԱ 2207, 2208 ծածկագրերին դասվող արտադրանքի համար` 100
տոկոսանոց սպիրտի լիտրով,
- ԱՏԳ ԱԱ 2710 00 270, 2710 00 20, 2710 00 320, 2710 00 340,
2710 00 360, 2710 00 690 ծածկագրերին դասվող արտադրանքի
համար` տոննայով:
Ընդ որում, քաղաքացիների կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի գումարը հաշվարկվում է օրենքով սահմանված գումարային կամ բնաիրային չափերը գերազանցող մասի համար. սույն կետի ա), է), ը), թ), ժ), ի), իա), իբ) ենթակետերում նշված դեպքերում` 500 ԱՄՆ դոլարը գերազանցող մասի համար բ), գ), դ) և ե) ենթակետերում նշված դեպքերում` 2 լիտրը գերազանցող մասի համար, իսկ զ) ենթակետում նշված դեպքերում` 50 տուփը գերազանցող մասի համար»:
2.3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր դրոշմավորման ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման ժամանակ վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը պակասեցվում է դրոշմանիշների ձեռքբերման համար, որպես կանխավճար, վճարված գումարի չափով:
III. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
3.1. ՀՀ ներմուծվող ենթաակցիզային ապրանքների համար ակցիզային հարկի վճարումը կատարվում է ՀՀ Կառավարության 26.08.97թ. թիվ 354 որոշմամբ սահմանված կարգով:
3.2. Ակցիզային հարկը վճարում է հայկական դրամով և (կամ) արտարժույթով: Արտարժույթով վճարվող գումարները վերահաշվարկվում են հայկական դրամով` ելնելով վճարման օրը ՀՀ կենտրոնական բանկի սահմանված արժութային փոխարժեքից:
3.3. Մաքսային մարմինների կողմից ակցիզային հարկի հաշվարկումը և գանձումը հիմնավորող փաստաթուղթ է հանդիսանում մաքսային հայտարարագիրը և վճարման փաստաթուղթը (վճարման հանձնարարագիր, անդորրագիր):
3.4. Ակցիզային հարկի գումարները փոխանցվում են մաքսատան դեպոզիտային հաշվին: Այդ գումարների մուտքագրումը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում բանկերի բանկերի կողմից տրված քաղվածքը:
3.5. ՀՀ մաքսային վարչության դեպոզիտային հաշվին մուտքագրված ակցիզային հարկի գումարները, մինչև 3 բանկային օրվա ընթացքում, փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` պետական բյուջեի համապատասխան հաշիվներին:
3.6. Ակցիզային հարկի բյուջեի հետ հաշվարկների հաշվառումը իրականացվում է հաշվային պլանի 68 «հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի առանձին ենթահաշվով («հաշվարկներ ակցիզային հարկի գծով»):
Ապրանքների արժեքը հաշվապահական հաշվառման մեջ արտացոլվում է 05 «հիմք և նյութեր» , 41 «ապրանքներ» և այլ հաշիվների դեբետով և 60 «հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հաշվի կրեդիտով, միաժամանակ ակցիզային հարկի գումարը արտացոլելով նույն 05, 41 այլ հաշիվների դեբետով և 68 հաշվի կրեդիտով:
Ակցիզային հարկի գումարների բյուջե փոխանցումը հաշվառման մեջ արտացոլվում է 68 հաշվի դեբետով և 50 «դրամարկղ» , 51, 52 հաշվարկային հաշիվ» հաշիվների կրեդիտով:
Գ Ր Ա Ն Ց Վ Ա Ծ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «12» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 48970066