041.0680.150906
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
15 սեպտեմբերի 2006 թվականի N 680-Ա
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2006 թվականի սեպտեմբերի 15-ի
N 680-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._____________________________________________________________________.
| | | | Իրավական ակտը |Իրականացվող|
|NN | Իրավական ակտի |Իրավական ակտը| ներկայացնող |միջոցառման |
|ը/կ|վերնագիրը և տեսակը |ներկայացնելու| պատասխանատու |ֆինանսական |
| | | ժամկետը |պետական կառավարման| ապահովման |
| | | | մարմնի անվանումը | աղբյուրը |
|___|____________________|_____________|__________________|___________|
|1. |«Հայաստանի |2006թ. |ՀՀ մշակույթի և |ՀՀ պետական |
| |Հանրապետության դրոշի|դեկտեմբերի |երիտասարդության |բյուջե |
| |և դրա պատկերի |1-ին |հարցերի | |
| |գործածման կարգը |տասնօրյակ |նախարարություն | |
| |սահմանելու մասին» | | | |
| |ՀՀ կառավարության | | | |
| |որոշում | | | |
|___|____________________|_____________|__________________|___________|
|2. |Հայաստանի |2006թ. |ՀՀ արտաքին գործերի|ՀՀ պետական |
| |Հանրապետության դրոշի|դեկտեմբերի |նախարարություն |բյուջե |
| |բարձրացման, իջեցման,|2-րդ | | |
| |փոխանցման |տասնօրյակ | | |
| |արարողակարգը | | | |
| |սահմանելու մասին» | | | |
| |ՀՀ կառավարության | | | |
| |որոշում | | | |
|___|____________________|_____________|__________________|___________|
|3. |Հայաստանի |2006թ. |ՀՀ պաշտպանության |ՀՀ պետական |
| |Հանրապետության դրոշը|դեկտեմբերի |նախարարություն |բյուջե |
| |զորամասի մարտական |3-րդ | | |
| |դրոշի հետ միաժամանակ|տասնօրյակ | | |
| |դուրս բերելու և | | | |
| |տեղադրելու կարգը | | | |
| |սահմանելու մասին» | | | |
| |ՀՀ կառավարության | | | |
| |որոշում | | | |
._____________________________________________________________________.