Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

20 ապրիլի 2006 թվական N 15

 

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշման N 1 հավելվածի 62-րդ կետին համապատասխան`

Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի անտառավերականգնման համալիր ծրագիրը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի ապրիլի 20-ի նիստի

N 15 արձանագրային որոշման

 

ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի անտառածածկ տարածքները զբաղեցնում են 334.1 հազ. հա կամ տարածքի 11.2 տոկոսը, որը բնակչության մեկ շնչի հաշվով կազմում է ընդամենը 0.1 հեկտար: Հայաստանի անտառներն իրենց լեռնային բնույթով աչքի են ընկնում հողապաշտպան, ջրապաշտպան և կլիմայակարգավորիչ հատկություններով, ինչպես նաև հարուստ կենսաբազմազանությամբ: Այստեղ աճում են ավելի քան 200 տեսակի ծառեր և թփեր, սակայն հիմնական անտառկազմող տեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին և սոճին:

Հանրապետության տարածքում անտառները տեղաբաշխված են անհամաչափ: Հյուսիսային շրջաններում անտառապատվածությունը կազմում է 29 տոկոս, հարավայինում 13 տոկոս, իսկ կենտրոնական Հայաստանում 2 տոկոս: Անտառների անհամաչափ տեղաբաշխվածությունը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով և մարդածին բացասական ազդեցությամբ:

Հանրապետությունում անտառածածկ տարածքների կրճատումից բացի տեղի է ունենում ծառատեսակային կազմի փոփոխություն` բարձրարժեք հաճարի, սոճու, կաղնու ծառուտները փոխարինվում են ցածր արդյունավետության բուսականությամբ:

Վերջին տարիներին անտառային տնտեսության վիճակը բարելավելու նպատակով մշակվել և ընդունվել են Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգիրքը, «Հայաստանի Հանրապետության անտառի ազգային ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը, ինչպես նաև մի շարք կարևորագույն փաստաթղթեր` «Հայաստանի Հանրապետության անտառի քաղաքականություն և ռազմավարություն», «Ապօրինի հատումների դեմ պայքարի ծրագիր» և այլն:

Ավելացել են անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները` 2004-2005 թվականների ոռոգման համակարգի կառուցման, ցանկապատման և անտառավերականգնման աշխատանքներ են կատարվել Երևան քաղաքի Նորքի անտառի, գաջի գործարանի և ՋԷԿ-ի հարակից տարածքների, ինչպես նաև Արզնի պուրակի շուրջ 230 հա ծառահատվածներում: Բացի այդ Հայաստանի անտառային հողերում անտառապատման և անտառավերականգնման աշխատանքների ծավալները կազմել են շուրջ 6000.0 հա:

Հայաստանի Հանրապետությունում անտառային տնտեսության վերականգնումն ու զարգացումը բխում է նաև Անապատացման դեմ պայքարի, Կենսաբազմազանության, Կլիմայի փոփոխության մասին և մի շարք այլ միջազգային կոնվենցիաների դրույթներից:

Շիրակի մարզը, կախված բնակլիմայական պայմաններից, հանդիսանում է ամենասակավանտառ մարզը: 90-ական թվականներին այստեղ կային ընդամենը 2006 հա տնկարկներ, որոնց մի մասն անցած տարիներին ծառահատվեցին (Սևերսկի մոտ 185 հա և այլն):

Պահպանված տնկարկների մի մասը դեգրադացվել, վեր են ածվել թփուտների և չեն կարող լիարժեք կատարել իրենց բնորոշ բնապահպանական և այլ կարևոր գործառույթներ: Առաջ են եկել էրոզիոն պրոցեսները, չեն բացառվում նաև հեղեղումները և այլ բացասական երևույթներ:

Հայաստանի անտառային տնտեսությունում ստեղծված ներկայիս ծայրահեղ անմխիթար վիճակի հետևանքով առաջնահերթ և անհետաձգելի խնդիր է դարձել անտառների վերականգնումը և անտառապատումը: Վերջինիս իրականացմանն էլ նպատակաուղղված է սույն ծրագրային առաջարկությունը:

 

II. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

Ծրագրի հիմնական նպատակը` Շիրակի մարզում ծառահատված տարածքների վերականգնման, ինչպես նաև ոչ անտառածածկ տարածքների անտառապատման միջոցով տնտեսական, բնապահպանական, ռեկրեացիոն և մարդկանց առողջության համար բարենպաստ պայմանների ստեղծումն է:

Ծրագրի հիմնական նպատակից բխող ուղղություններն են`

1. Շիրակի մարզում ծառահատված տնկարկների վերականգնումը.

2. ծառազուրկ տարածքների անտառապատումը, տնկարկների արտադրողականության բարձրացումը, շրջակա միջավայրի էկոլոգիական հաշվեկշռի կարգավորումը.

3. ոռոգման համակարգի կառուցումը և վերականգնումը:

 

III. ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է լուծել հետևյալ խնդիրները

ա) բնակավայրերի անտառապատվող և վերականգնվող տարածքներում ոռոգման ցանցի կառուցում և վերականգնում,

բ) ծառատունկի իրականացման համար բարձրորակ, գեղատեսիլ տնկանյութի ապահովում,

գ) տնկարկների արտադրողականության բարձրացում,

դ) ծառատունկի կազմակերպում,

ե) անտառապատված և վերականգնված տարածքների պահպանման համար կանաչ գոտիների ցանկապատման ապահովում,

զ) ռեկրեացիոն գոտու բարելավում և զարգացում,

է) անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներին բնակչության տարբեր խմբերի, երիտասարդության, ուսումնական հաստատությունների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներգրավման ապահովում,

ը) անտառապատված տարածքների խնամքի և պահպանության ապահովում:

 

IV. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

 

Ծրագիրը նախատեսում է անտառավերականգնման և անտառապատման համար անհրաժեշտ բոլոր ագրոտեխնիկական և տեխնիկական միջոցառումների համալիր, որը ներառում է նոր ոռոգման ցանցի կառուցում, ցանկապատման, տնկանյութի, ձեռքբերման, ծառատունկի, խնամքի, ոռոգման և այլ աշխատանքներ:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2007-2009 թվականներին: Անտառավերականգնման և անտառապատման աշխատանքները կիրականացվեն 175.0 հա տարածքներում` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:

Մասնավորապես, Շիրակի մարզում միջոցառումները կիրականացվեն հետևյալ ծավալներով`

ա) անտառավերականգնման և անտառապատման նախագծային աշխատանքների համար կպահանջվի 18.0 մլն. դրամ,

բ) կկառուցվի նոր ջրագիծ (շուրջ 2 000 գծմ) և ոռոգման ցանց` 130.0 հա տարածքի վրա` 81.5 մլն դրամ,

գ) անհրաժեշտ ցանկապատումները կկազմեն 4.6 հազ. գծմ` 17.02 մլն դրամ,

դ) ձեռք կբերվի 573.07 հազ. տնկանյութ` 73.61 մլն դրամ,

ե) ծառատունկի, խնամքի և ոռոգման աշխատանքներ կիրականացվեն 175.0 հա-ի վրա, որի համար կպահանջվի 72.38 մլն դրամ,

զ) ագրոտեխնիկայով պահանջվող այլ աշխատանքների իրականացման, մասնավորապես ոռոգման ջրի ապահովման համար կպահանջվի 13.52 մլն դրամ:

2007-2009 թվականների ծրագրի իրականացման համար պահանջվող ընդհանուր ծախսերը կկազմեն 276.03 մլն դրամ` միջազգային դոնոր կազմակերպությունների միջոցների հաշվին:

Ծրագրով նախատեսված միջոցառումների ծավալները և պահանջվող ներդրումները, ըստ տարիների, 2007-2009 թվականների համար ներկայացվում են աղյուսակում:

 

V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

ա) Շիրակի մարզում կվերականգնվեն և կանտառապատվեն շուրջ 175.0 հեկտար անտառային տարածքներ, կբարելավվեն անտառային բուսականության աճի ու զարգացման պայմանները.

բ) կբարելավվի Գյումրու և այլ բնակավայրերի էկոլոգիական վիճակը, և նպաստավոր պայմաններ կստեղծվեն բնակչության առողջության պահպանման համար,

գ) կբացառվեն կամ նվազագույնի կհասցվեն հնարավոր այնպիսի բնական աղետների հետևանքները, ինչպիսիք են հեղեղումները, էրոզիոն երևույթները և այլն,

դ) քաղաքամերձ տարածքներում կստեղծվեն բարելավված սանիտարական վիճակում գտնվող ռեկրեացիոն գոտիներ,

ե) ծրագրի իրականացման ժամանակահատվածում կստեղծվի շուրջ 200 լրացուցիչ աշխատատեղ:

 

Աղյուսակ

 

ՀՀ Շիրակի մարզի անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների

ծավալները և պահանջվող նախնական ներդրումները, ներառյալ

բոլոր հարկերը

 

._________________________________________________________________________

|NN |         Միջոցառումը            |Չափի    |Միավորի|Ծավալը|Ընդամենը   |

|ը/կ|                                |միավորը |արժեքը |      |արժեքը     |

|   |                                |        |(հազ.  |      |(հազ. դրամ)|

|   |                                |        |դրամ)  |__________________|

|   |                                |        |       |      2007 թ.     |

|___|________________________________|________|_______|__________________|

| 1 |              2                 |   3    |   4   |   5  |     6     |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Անտառավերականգնման և            |հա      |       |175,0 |18 000,0   |

|   |անտառապատման աշխատանքների       |        |       |      |           |

|   |նախագծում                       |        |       |      |           |

|___|____________________________________________________________________|

|1. |Սևերսկի  կոչվող տեղամասի անտառավերականգնում և  անտառապատում, 130 հա |

|___|____________________________________________________________________|

|   |Շիրկանալից մինչև  հողատարածք    |գծմ     |18,0   |2000,0|36 000,0   |

|   |շրջագծի կառուցում               |        |       |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Հողատարածքում ոռոգման համակարգի |հա      |350,0  |130,0 |45 500,0   |

|   |կառուցում                       |        |       |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Հողատարածքի ցանկապատում         |գծմ     |3,7    |4600,0|17 020,0   |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Հողի նախապատրաստում և  ծառատունկ|հա      |158    |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Ագրոտեխնիկական միանվագ խնամք    |հա      |25,2   |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Միանվագ ոռոգում                 |հա      |6,0    |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Ոռոգման ջրի ծախս                |հազ.    |0,008  |      |           |

|   |                                |խմ/հազ. |       |      |           |

|   |                                |դրամ    |       |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Տնկանյութի (տնկիներ) ձեռքբերում |հատ     |0,25   |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Ընդամենը                        |        |       |      |98 520,0   |

|___|____________________________________________________________________|

|2. |Արփիի անտառպետություն, Լեռնակերտի հարակից տարածքի                   |

|   |անտառապատում, 25 հա                                                 |

|___|____________________________________________________________________|

|   |Հողի նախապատրաստում և  ծառատունկ|հա      |158,0  |25    |3 950,0    |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Ագրոտեխնիկական միանվագ խնամք    |հա      |25,2   |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Տնկանյութի (սերմնաբուսակներ)    |հատ     |0,035  |150000|5 250,0    |

|   |ձեռքբերում                      |        |       |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Ընդամենը                        |        |       |      |9 200,0    |

|___|____________________________________________________________________|

|3. |Սառնաղբյուր կոչվող տարածքի անտառապատում, 20 հա                      |

|___|____________________________________________________________________|

|   |Հողի նախապատրաստում և  ծառատունկ|հա      |158    |20    |3 160,0    |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Ագրոտեխնիկական միանվագ խնամք    |հա      |25,2   |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Տնկանյութի (սերմնաբուսակներ)    |հատ     |0,035  |120000|4 200,0    |

|   |ձեռքբերում                      |        |       |      |           |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |ընդամենը                        |        |       |      |7 360,0    |

|___|________________________________|________|_______|______|___________|

|   |Ընդամենը                        |        |       |      |133 080,0  |

.________________________________________________________________________.

.__________________________________________________________________________

|NN |         Միջոցառումը          ||Ծավալը |Ընդամենը  |Ծավալը |Ընդամենը  |

|ը/կ|                              ||       |արժեքը    |       |արժեքը    |

|   |                              ||       |(հազ.     |       |(հազ.     |

|   |                              ||       |դրամ)     |       |դրամ)     |

|   |                              ||__________________|__________________|

|   |                              ||       2008 թ.    |       2009 թ.    |

|___|______________________________||__________________|__________________|

| 1 |              2               ||   7   |     8    |   9   |    10    |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Անտառավերականգնման և          ||       |          |       |          |

|   |անտառապատման աշխատանքների     ||       |          |       |          |

|   |նախագծում                     ||       |          |       |          |

|___|_____________________________________________________________________|

|1. |Սևերսկի  կոչվող տեղամասի անտառավերականգնում և  անտառապատում, 130 հա  |

|___|_____________________________________________________________________|

|   |Շիրկանալից մինչև  հողատարածք  ||       |          |       |          |

|   |շրջագծի կառուցում             ||       |          |       |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Հողատարածքում ոռոգման         ||       |          |       |          |

|   |համակարգի կառուցում           ||       |          |       |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Հողատարածքի ցանկապատում       ||       |          |       |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Հողի նախապատրաստում և         ||130    |20 540,0  |լրացում|3 081,0   |

|   |ծառատունկ                     ||       |          |15%-ի  |          |

|   |                              ||       |          |չափով  |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Ագրոտեխնիկական միանվագ խնամք  ||130x4= |13 104,0  |130x3= |9 828,0   |

|   |                              ||520    |          |390    |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Միանվագ ոռոգում               ||130x6= |4 680,0   |130x6= |4 680,0   |

|   |                              ||780    |          |780    |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Ոռոգման ջրի ծախս              ||845,0  |6 760,0   |845,0  |6 760,0   |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Տնկանյութի (տնկիներ)          ||216580 |54 145,0  |32490,0|8 122,5   |

|   |ձեռքբերում                    ||       |          |       |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Ընդամենը                      ||       |99 229,0  |       |32 471,5  |

|___|_____________________________________________________________________|

|2. |Արփիի անտառպետություն, Լեռնակերտի հարակից տարածքի                    |

|   |անտառապատում, 25 հա                                                  |

|___|_____________________________________________________________________|

|   |Հողի նախապատրաստում և         ||լրացում|790,0     |       |          |

|   |ծառատունկ                     ||20%-ի  |          |       |          |

|   |                              ||չափով  |          |       |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Ագրոտեխնիկական միանվագ խնամք  ||25x4=  |2 520,0   |25x3=75|1 890,0   |

|   |                              ||100    |          |       |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Տնկանյութի (սերմնաբուսակներ)  ||30000  |1 050,0   |       |          |

|   |ձեռքբերում                    ||       |          |       |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Ընդամենը                      ||       |4 360,0   |       |1 890,0   |

|___|_____________________________________________________________________|

|3. |Սառնաղբյուր կոչվող տարածքի անտառապատում, 20 հա                       |

|___|_____________________________________________________________________|

|   |Հողի նախապատրաստում և         ||լրացում|632,0     |       |          |

|   |ծառատունկ                     ||20%-ի  |          |       |          |

|   |                              ||չափով  |          |       |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Ագրոտեխնիկական միանվագ խնամք  ||20x4=80|2 016,0   |20x3=60|1 512,0   |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Տնկանյութի (սերմնաբուսակներ)  ||24000  |840,0     |       |          |

|   |ձեռքբերում                    ||       |          |       |          |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |ընդամենը                      ||       |3 488,0   |       |1 512,0   |

|___|______________________________||_______|__________|_______|__________|

|   |Ընդամենը                      ||       |107 077,0 |       |35 873,5  |

.__________________________________________________________________________

.________________________________________________________.

|NN |         Միջոցառումը           ||Ծավալը   |Ընդամենը |

|ը/կ|                               ||         |արժեքը   |

|   |                               ||         |(հազ.    |

|   |                               ||         |դրամ)    |

|   |                               ||___________________|

|   |                               ||         Ընդամենը  |

|___|_______________________________||___________________|

| 1 |              2                ||   11    |     12  |

|___|_______________________________||_________|_________|

|   |Անտառավերականգնման և           ||175,0    |18 000,0 |

|   |անտառապատման աշխատանքների      ||         |         |

|   |նախագծում                      ||         |         |

|___|____________________________________________________|

|1. |Սևերսկի  կոչվող տեղամասի անտառավերականգնում և       |

|   |անտառապատում, 130 հա                                |

|___|____________________________________________________|

|   |Շիրկանալից մինչև  հողատարածք   ||2 000,0  |36 000,0 |

|   |շրջագծի կառուցում              ||         |         |

|___|_______________________________||_________|_________|

|   |Հողատարածքում ոռոգման          ||130,0    |45 500,0 |

|   |համակարգի կառուցում            ||         |         |

|___|_______________________________||_________|_________|

|   |Հողատարածքի ցանկապատում        ||4 600,0  |17 020,0 |

|___|_______________________________||_________|_________|

|   |Հողի նախապատրաստում և          ||         |23 621,  |

|   |ծառատունկ                      ||         |         |

|___|_______________________________||_________|_________|

|   |Ագրոտեխնիկական միանվագ խնամք   ||         |22 932,0 |

|___|_______________________________||_________|_________|

|   |Միանվագ ոռոգում                ||         |9 360,0  |

|___|_______________________________||_________|_________|

|   |Ոռոգման ջրի ծախս               ||1 690,0  |13 520,0 |

|___|_______________________________||_________|_________|

|   |Տնկանյութի (տնկիներ)           ||249 070,0|62 267,5 |

|   |ձեռքբերում                     ||         |         |

|___|_______________________________||_________|_________|

|   |Ընդամենը                       ||         |230 220,5|

|___|____________________________________________________|

|2. |Արփիի անտառպետություն, Լեռնակերտի հարակից տարածքի   |

|   |անտառապատում, 25 հա                                 |

|___|____________________________________________________|

|   |Հողի նախապատրաստում և          ||         |4 740,0  |

|   |ծառատունկ                      ||         |         |

|___|_______________________________||_________|_________|

|   |Ագրոտեխնիկական միանվագ խնամք   ||         |4 410,0  |

|___|_______________________________||_________|_________|

|   |Տնկանյութի (սերմնաբուսակներ)   ||180 000,0|6 300,0  |

|   |ձեռքբերում                     ||         |         |

|___|_______________________________||_________|_________|

|   |Ընդամենը                       ||         |15 450,0 |

|___|____________________________________________________|

|3. |Սառնաղբյուր կոչվող տարածքի անտառապատում, 20 հա      |

|___|____________________________________________________|

|   |Հողի նախապատրաստում և          ||         |3 792.0  |

|   |ծառատունկ                      ||         |         |

|___|_______________________________||_________|_________|

|   |Ագրոտեխնիկական միանվագ խնամք   ||         |3 528,0  |

|___|_______________________________||_________|_________|

|   |Տնկանյութի (սերմնաբուսակներ)   ||144 000,0|5 040,0  |

|   |ձեռքբերում                     ||         |         |

|___|_______________________________||_________|_________|

|   |ընդամենը                       ||         |12 360,0 |

|___|_______________________________||_________|_________|

|   |Ընդամենը                       ||         |276 030,5|

.________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.2006
N 15
Արձանագրային որոշում