Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.07.2000  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆՀ-226-Ն հրամանագիր)

i

030.0630.120700

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-351 հրամանագրով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

12 հուլիսի 2000 թվականի

ՆՀ-630

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2000 թվականի հուլիսի 12-ի

ՆՀ-630 հրամանագրի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՅՈՒԹԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց վերաբերյալ փաստաթղթերը դրանք ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց փաստաթղթերը դրանք ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` կցելով դրանց վերաբերյալ իր եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող փաստաթղթերի պատճենները միաժամանակ մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է`

ա/ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն, որը ստացված նյութերի վերաբերյալ իր եզրակացությունը երկշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին.

բ/ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, որը ստացված նյութերի վերաբերյալ իր եզրակացությունը երեքշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

3. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ձևակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը և ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, որն էլ երկշաբաթյա ժամկետում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով կազմակերպում է դրանց հանձնումը: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար դիմած անձանց կողմից ներկայացված փաստաթղթերը դրանք ստանալու պահից երեքշաբաթյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` կցելով դրանց վերաբերյալ իր եզրակացությունը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող փաստաթղթերի պատճենները դրանք ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարություն, որոնք ստացված նյութերի վերաբերյալ իրենց եզրակացությունները երկշաբաթյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

5. Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակ տալու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ձևակերպում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերի հանձնումը: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից սահմանվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցով հանձնվող հատուկ անձնագրերի հաշվառման կարգը:

6. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում ստացված փաստաթղթերը մեկշաբաթյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

7. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու համար ազգությամբ ոչ հայ անձանց դիմելու դեպքում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը ներկայացնում է նաև լրացուցիչ տեղեկանք` Հայաստանի Հանրապետությունում նրանց գործունեության վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր կարող է հանձնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը:

9. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած անձի ցանկությամբ նրա 16 տարին չլրացած երեխային անվճար տրվում է Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր:

10. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնումից հետո երկշաբաթյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին` նշելով Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի հանձնման ժամկետը, վայրը, սերիան և համարը:

11. Հայաստանի Հանրապետության Նախագահին Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակն անվավեր ճանաչելու վերաբերյալ առաջարկություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

12.Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց անարգել մուտքը և ելքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերով` Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրի ներկայացմամբ:

13. Սույն կարգով սահմանված ժամկետները չպահպանվելու դեպքում համապատասխան մարմինը այդ մասին Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է տեղեկանք` նշելով ժամկետի չպահպանման պատճառները:

14. Հայաստանի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող` Հայաստանի Հանրապետության կացության հատուկ կարգավիճակ տալու վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունը:

15. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների վարչությունն իրականացնում է սույն հրամանագրի կատարման վերահսկողությունը:

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.07.2000
N ՆՀ-630
Հրամանագիր