Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

 

13 մարտի 2006 թվականի թիվ 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

«Փոստային կապի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է փոստային կապի բնագավառի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, համաձայն օրենքի 1-ին հոդվածի, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկան է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային կապի բնագավառում գործունեության իրականացման իրավական հիմքերի, փոստային կապի գործունեության կարգավորմանն ուղղված պետական կառավարման մարմինների լիազորությունների, ինչպես նաև փոստային կապի գործունեությանը մասնակցող կամ փոստային կապի ծառայություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների ու պարտականությունների սահմանումը:

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ փոստային կապի և սուրհանդակային կապի ծառայությունները հանդիսանում են կապի ոլորտի տարբեր գործունեության տեսակներ և էապես տարբերվում են միմյանցից:

Այսպիսով, «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում սուրհանդակային կապի ծառայությունների հետ կապված հարաբերությունները:

Միաժամանակ, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի «Հայաստանի Հանրապետությունում վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` ՏԳՏԴ-ի պարտադիր կիրառման հանգամանքը հաստատելու մասին» N 58 որոշման համաձայն «Կապ» խմբի «Փոստային և սուրհանդակային գործունեություն» ենթախմբի մեջ տարանջատվում է փոստային և սուրհանդակային ծառայությունները` որպես գործունեության առանձին տեսակներ:

Իսկ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 12-րդ մասին համապատասխան, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների պարզաբանումները տրվում են ՀՀ համապատասխան օրենքների և տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչների համաձայն:

Նկատի ունենալով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի դրույթներով, պաշտոնապես պարզաբանում եմ`

«Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի տարածվում սուրհանդակային կապի ծառայությունների վրա և, հետևաբար, այն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ չի համարվում:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
13.03.2006
N 1
Պաշտոնական պարզաբանում