041.0115.220206
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2006 թվականի N 115-Ա
i
«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
(ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2006 թվականի փետրվարի 22-ի
N 115-Ա որոշման
ՑԱՆԿ
«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Իրավական ակտի վերնագիրն |Իրավական |Իրավական ակտի |Իրավական ակտն |
|ը/կ| ու տեսակը |ակտի |նախագիծը |ընդունելու |
| | |նախագիծը |ներկայացնելու |առնչությամբ |
| | |ներկայաց-|կամ ընդունելու |իրականացվող |
| | |նելու |համար |միջոցառումների|
| | |ժամկետը |պատասխանատու |ֆինանսական |
| | | |պետական |ապահովման |
| | | |կառավարման մարմնի |աղբյուրը |
| | | |անվանումը | |
|___|_________________________|_________|__________________|______________|
|1. |«Հայաստանի Հանրապետության|2006 թ. |ՀՀ բնապահպանության|ՀՀ պետական |
| |կառավարության 2003 |մայիսի |նախարարություն |բյուջեով |
| |թվականի մայիսի 8-ի |3-րդ |ՀՀ առևտրի և |նախատեսված |
| |N 562-Ն որոշման մեջ |տասնօրյակ|տնտեսական |2006 թվականի |
| |փոփոխություններ և | |զարգացման |պահպանման |
| |լրացումներ կատարելու | |նախարարություն |միջոցներ |
| |մասին» ՀՀ կառավարության | | | |
| |որոշման նախագիծ | | | |
|___|_________________________|_________|__________________|______________|
|2. |«Հայաստանի Հանրապետության|2006 թ. |ՀՀ բնապահպանության|ՀՀ պետական |
| |կառավարության 2003 |մայիսի |նախարարություն |բյուջեով |
| |թվականի մայիսի 8-ի |3-րդ |ՀՀ առևտրի և |նախատեսված |
| |N 550-Ն որոշման մեջ |տասնօրյակ|տնտեսական |2006 թվականի |
| |փոփոխություններ և | |զարգացման |պահպանման |
| |լրացումներ կատարելու | |նախարարություն |միջոցներ |
| |մասին» ՀՀ կառավարության | | | |
| |որոշման նախագիծ | | | |
._________________________________________________________________________.