041.0077.080206
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2006 թվականի N 77-Ա
i
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2006 թվականի փետրվարի 8-ի
N 77-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Իրավական ակտի վերնագիրը|Իրավական |Կատարման |Իրավական |Իրավական |
| |ակտի տեսակը |պատասխանատու |ակտի |ակտի |
| | |պետական |նախագիծը |ընդունման |
| | |կառավարման |ներկայաց-|առնչու- |
| | |մարմինը |նելու |թյամբ |
| | | |ժամկետը |իրականաց- |
| | | | |վող |
| | | | |միջոցա- |
| | | | |ռումների |
| | | | |ֆինանսական|
| | | | |ապահովման |
| | | | |աղբյուրը |
|_______________________|_____________|______________|_________|__________|
|ՀՀ կառավարության 2003 |ՀՀ կառավարու-|ՀՀ |2006 թ. |ՀՀ պետական|
|թվականի հուլիսի 23-ի |թյան որոշում |կառավարությանն|փետրվարի |բյուջե |
|«Առանց ապրանքների | |առընթեր |1-ին | |
|մատակարարման կամ | |հարկային |տասնօրյակ| |
|ծառայությունների | |պետական | | |
|մատուցման հարկային | |ծառայություն | | |
|հաշիվներ կամ | | | | |
|հաշվարկային այլ | | | | |
|փաստաթղթեր դուրս գրող | | | | |
|անձանց ցանկի | | | | |
|հրապարակման կարգը | | | | |
|հաստատելու մասին» | | | | |
|N 984-Ն որոշումն ուժը | | | | |
|կորցրած ճանաչելու մասին| | | | |
._________________________________________________________________________.