Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՆԿ-95-Ն ԿԱՐ ...

 

 

031.0009.210106

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ՆԿ-95-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների օգտվելու կարգի մասին» ՆԿ-95-Ն կարգադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6.1-րդ կետով.

i

«6.1. Օդանավերի ժամանելու կամ մեկնելու դեպքում պաշտոնական պատվիրակությունների սպասարկման օդանավերի առանձնացված կանգառից (այսուհետ` օդանավերի առանձնացված կանգառ) օգտվում են միայն Հայաստանի Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ինչպես նաև հատուկ չվերթերով (առանձին ինքնաթիռներով) ժամանող կամ մեկնող պաշտոնական պատվիրակությունները:

Յուրաքանչյուր անգամ կանոնավոր չվերթերով ժամանող կամ մեկնող օտարերկրյա պետությունների ղեկավարների, խորհրդարանների կամ կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև հոգևոր առաջնորդների օդանավերի առանձնացված կանգառից օգտվելու հարցը որոշվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Պետական արարողակարգի ծառայության կողմից:

Կանոնավոր չվերթերով ժամանող կամ մեկնող այլ մակարդակի օտարերկրյա պաշտոնական պատվիրակությունների` օդանավակայանում դիմավորելու և ճանապարհելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Պետական արարողակարգի ծառայության կողմից սահմանվում է հատուկ արարողակարգ` առանց օդանավերի առանձնացված կանգառից օգտվելու պայմանի:

Սույն կետով նախատեսված անձանց կամ պատվիրակությունների օդանավերի առանձնացված կանգառից օգտվելու համար հայտերը ներկայացվում են առնվազն 24 ժամ առաջ:»:

 

21 հունվարի 2006 թվականի

ՆԿ-9-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
21.01.2006
N ՆԿ-9-Ն
Կարգադրություն