Սեղմել Esc փակելու համար:
«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ...

 

 

041.0011.120106

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հունվարի 2006 թվականի N 11-Ա

 

i

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2006 թվականի հունվարի 12-ի

N 11-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|   Իրավական ակտի վերնագիրը  |Իրավական ակտի |Իրավական     |Իրավական ակտի  |

|         և  տեսակը          |նախագիծը      |ակտի         |ընդունման      |

|                            |ներկայացնելու |նախագիծը     |կապակցությամբ  |

|                            |համար         |ներկայացնելու|իրականացվող    |

|                            |պատասխանատու  |ժամկետը      |միջոցառումների |

|                            |պետական       |             |ֆինանսական     |

|                            |կառավարման    |             |ապահովման      |

|                            |մարմնի        |             |աղբյուրը       |

|                            |անվանումը     |             |               |

|____________________________|______________|_____________|_______________|

|«Առողջարանային բուժման      |ՀՀ աշխատանքի  |2006 թ.      |ՀՀ պարտադիր    |

|նպաստի իրավունք տվող        |և  սոցիալական |փետրվարի 3-րդ|սոցիալական     |

|հիվանդությունների ցանկը,    |հարցերի       |տասնօրյակ    |ապահովագրության|

|ապահովագրական նպաստի        |նախարարություն|             |բյուջե         |

|հաշվարկման, նշանակման և     |              |             |               |

|վճարման կարգը, ապահովագրական|              |             |               |

|նպաստի չափը հաշվարկելու     |              |             |               |

|համար հիմք ընդունվող միջին  |              |             |               |

|ամսական աշխատավարձի (եկամտի)|              |             |               |

|հաշվարկման կարգը,           |              |             |               |

|ապահովագրական նպաստ         |              |             |               |

|հաշվարկելիս ապահովագրական   |              |             |               |

|(աշխատանքային) ստաժում      |              |             |               |

|հաշվառվող աշխատանքային      |              |             |               |

|գործունեության տեսակները    |              |             |               |

|հաշվառելու կարգն ու         |              |             |               |

|պայմանները, գործատուի`      |              |             |               |

|վարձու աշխատողների          |              |             |               |

|ապահովագրական նպաստների     |              |             |               |

|վճարմանն ուղղված միջոցները  |              |             |               |

|փոխհատուցելու կարգը,        |              |             |               |

|ժամանակավոր                 |              |             |               |

|անաշխատունակության թերթիկի  |              |             |               |

|ձևը,  լրացման և  տրամադրման |              |             |               |

|կարգը, օտարերկրյա պետության |              |             |               |

|բժշկական հաստատության տված  |              |             |               |

|ժամանակավոր                 |              |             |               |

|անաշխատունակության թերթիկն  |              |             |               |

|ապահովագրական նպաստ         |              |             |               |

|նշանակելու համար հիմք       |              |             |               |

|ընդունելու կարգը, աշխատողին |              |             |               |

|հասանելիք և  նրա մահվան     |              |             |               |

|պատճառով չստացված           |              |             |               |

|ապահովագրական նպաստը        |              |             |               |

|վճարելու համար անհրաժեշտ    |              |             |               |

|փաստաթղթերի ցանկը և  դրանք  |              |             |               |

|ներկայացնելու կարգը» ՀՀ     |              |             |               |

|կառավարության որոշման       |              |             |               |

|նախագիծ                     |              |             |               |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.01.2006
N 11-Ա
Որոշում