041.1029.291205
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2005 թվականի N 1029-Ա
i
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2005 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1029-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Իրավական ակտի վերնագիրը |Իրավական ակտի |Իրավական |Իրավական ակտի |
|ը/կ|և տեսակը |նախագիծը |ակտի |ընդունման |
| | |ներկայացնելու |նախագիծը |կապակցությամբ |
| | |համար |ներկայացնելու|իրականացվող |
| | |պատասխանատու |ժամկետը |միջոցառումների |
| | |պետական | |ֆինանսական |
| | |կառավարման | |ապահովման |
| | |մարմնի | |աղբյուրը |
| | |անվանումը | | |
|___|________________________|______________|_____________|_______________|
| 1.|«Աշխատավարձի արագացված |ՀՀ աշխատանքի |2006 թ. |ՀՀ պետական |
| |աճի տրամադրման կարգը |և սոցիալական |օգոստոսի 3-րդ|բյուջե |
| |հաստատելու մասին» ՀՀ |հարցերի |տասնօրյակ | |
| |կառավարության որոշման |նախարարություն| | |
| |նախագիծ | | | |
|___|________________________|______________|_____________|_______________|
| 2.|«Հայաստանի |ՀՀ աշխատանքի |2006 թ. |ՀՀ պետական |
| |Հանրապետության |և սոցիալական |հունվարի 3-րդ|բյուջե |
| |կառավարության 2004 |հարցերի |տասնօրյակ | |
| |թվականի հուլիսի 8-ի |նախարարություն| | |
| |N 1014-Ն որոշումն ուժը | | | |
| |կորցրած ճանաչելու մասին»| | | |
| |ՀՀ կառավարության որոշման| | | |
| |նախագիծ | | | |
._________________________________________________________________________.