(ուժը կորցրել է 23.11.11 թիվ 1112-Ա որոշում)
i
041.0936.251105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2005 թվականի N 936-Ա
i
«ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԾԱԳԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ժամկետում` օրենքի հիման վրա լիազոր մարմինների կողմից օրինականացված անշարժ գույքի սեփականատերերին ու օգտագործողներին աջակցելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով իրականացնել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում օրինականացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամկետն ավարտվում է 2006 թվականի մարտի 1-ին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-ԻՆ