Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՆՀ-183-Ն Հ ...

 

 

030.0179.101005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ՆՀ-183-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի նոյեմբերի 19-ի «Դատապարտյալների ներման խնդրագրերը քննարկելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-183-Ն հրամանագրով հաստատված կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Ներման խնդրագրերը բավարարելու կամ մերժելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ի կատարումն ուղարկվում են`

ցմահ ազատազրկման, որոշակի ժամկետով ազատազրկման, կալանքի, ուղղիչ աշխատանքների, գույքի բռնագրավման, հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելու, հանրային աշխատանքների, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու և տուգանքի դատապարտված անձանց վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն,

կալանքի, ինչպես նաև կարգապահական գումարտակում պահելու դատապարտված զինծառայողների վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն,

նյութական վնասի հետագա հատուցումից ազատելու և դատվածության վերացման վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան:

Ներման խնդրագրերը բավարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի քաղվածքներն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղեկատվական կենտրոն:»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

10 հոկտեմբերի 2005 թվականի

ՆՀ-179-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.10.2005
N ՆՀ-179-Ն
Հրամանագիր