041.0572.250705
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2005 թվականի N 572-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 799-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կանոնադրության 31-րդ և 32-րդ կետերը`
Հաստատել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հետևյալ անհատական կազմը` 2 տարի ժամկետով`
Ա. Մարգարյան - ՀՀ վարչապետ
Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Կ. Գևորգյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
խորհրդական
Վ. Մովսեսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Մ. Մարտիրոսյան - Հայաստանի էներգետիկ սեկտորի զարգացմանն
աջակցող «Հայաստանի էներգետիկ ծառայություններ
մատուցող ձեռնարկությունների ասոցիացիա»
իրավաբանական անձանց միության նախագահ
Ա. Պասոյան - «Էներգախնայողության ալյանս» հայաստանյան
մասնաճյուղի տնօրեն
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-ԻՆ