Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ, ՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ, ՈՐՊԵՍ ՀԱՄԱԿԱՐԳՈ ...

 

 

041.0453.200605

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2005 թվականի N 453-Ա

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ, ՈՐՊԵՍ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐԻ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրի հավելվածի 3-րդ կետը և 2005 թվականի ապրիլի 27-ի «Հ. Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար նշանակելու մասին» ՆՀ-74-Ա հրամանագրի 2-րդ կետը`

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարն իրականացնում է համակարգող նախարարի գործառույթներ` առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և գիտության, մշակույթի և երիտասարդության, աշխատանքի և սոցիալական, քաղաքաշինության, անշարժ գույքի ու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում,

բ) համակարգող նախարարը սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ոլորտների հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև Հայկոոպի վարչության նախագահին տալիս է հանձնարարականներ և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն,

գ) համակարգող նախարարը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետում չնշված հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին տալիս է հանձնարարականներ և իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն,

դ) համակարգող նախարարը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր խնդիրներն իրագործելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն որոշմամբ իրեն վերապահված լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
20.06.2005
N 453-Ա
Որոշում