Սեղմել Esc փակելու համար:
«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ Է...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ Մ ...

 

 

041.0379.300505

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2005 թվականի N 379-Ա

 

i

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2007/2008 ուսումնական տարվա սկիզբն ապահովել «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված դրույթների իրականացումը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ միջոցները նախատեսել 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում` ըստ պետական կառավարման մարմինների կողմից ներկայացված հայտերի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2005 թվականի մայիսի 30-ի

N 379-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ՀՕ-122-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Իրավական ակտի տեսակը և |Իրավական  |Միջոցառումների     |Իրավական ակտի |

|ը/կ|անվանումը              |ակտը      |ֆինանսավորման      |նախագծի կամ   |

|   |                       |ներկայաց- |աղբյուրը           |իրավական ակտի |

|   |                       |նելու     |                   |ընդունման     |

|   |                       |ժամկետը   |                   |համար         |

|   |                       |          |                   |պատասխանատու  |

|   |                       |          |                   |պետական       |

|   |                       |          |                   |կառավարման    |

|   |                       |          |                   |մարմինը       |

|___|_______________________|__________|___________________|______________|

| 1 |          2            |    3     |         4         |       5      |

|___|_______________________|__________|___________________|______________|

| 1.|«Հայաստանի             |2005 թ.   |ՀՀ պետական բյուջեով|ՀՀ            |

|   |Հանրապետության մաքսային|նոյեմբերի |նախատեսված 2005    |էներգետիկայի  |

|   |օրենսգրքում և          |3-րդ      |թվականի պահպանման  |նախարարություն|

|   |«Կազմակերպությունների  |տասնօրյակ |միջոցներ           |              |

|   |և  անհատ ձեռնարկատերերի|          |                   |              |

|   |կողմից ներմուծվող`     |          |                   |              |

|   |մաքսատուրքի 0 տոկոս    |          |                   |              |

|   |դրույքաչափ ունեցող և   |          |                   |              |

|   |ակցիզային հարկով       |          |                   |              |

|   |հարկման ոչ ենթակա այն  |          |                   |              |

|   |ապրանքների ցանկը       |          |                   |              |

|   |հաստատելու մասին,      |          |                   |              |

|   |որոնցից ավելացված      |          |                   |              |

|   |արժեքի հարկը չի        |          |                   |              |

|   |հաշվարկվում և          |          |                   |              |

|   |գանձվում» Հայաստանի    |          |                   |              |

|   |Հանրապետության օրենքում|          |                   |              |

|   |լրացումներ կատարելու   |          |                   |              |

|   |մասին» ՀՀ օրենքի       |          |                   |              |

|   |նախագիծը ՀՀ            |          |                   |              |

|   |կառավարություն         |          |                   |              |

|   |ներկայացնելը           |          |                   |              |

|___|_______________________|__________|___________________|______________|

| 2.|«Համապատասխանության    |2005 թ.   |ՀՀ պետական բյուջեով|ՀՀ            |

|   |գնահատման մասին»       |նոյեմբերի |նախատեսված 2005    |էներգետիկայի  |

|   |Հայաստանի              |3-րդ      |թվականի պահպանման  |նախարարություն|

|   |Հանրապետության օրենքում|տասնօրյակ |միջոցներ           |ՀՀ առևտրի  և  |

|   |լրացում կատարելու      |          |                   |տնտեսական     |

|   |մասին» ՀՀ օրենքի       |          |                   |զարգացման     |

|   |նախագիծը ՀՀ            |          |                   |նախարարություն|

|   |կառավարություն         |          |                   |              |

|   |ներկայացնելը           |          |                   |              |

|___|_______________________|__________|___________________|______________|

| 3.|«Փոքր                  |2005 թ.   |միջազգային դոնոր   |ՀՀ            |

|   |հիդրոէլեկտրակայանների  |դեկտեմբերի|կազմակերպություններ|էներգետիկայի  |

|   |զարգացման սխեման       |2-րդ      |և  ֆինանսավորման   |նախարարություն|

|   |հաստատելու և  նրանց    |տասնօրյակ |այլ աղբյուրներ     |              |

|   |կառուցման համար        |          |                   |              |

|   |անհրաժեշտ              |          |                   |              |

|   |հողահատկացումների և    |          |                   |              |

|   |այլ անհրաժեշտ          |          |                   |              |

|   |թույլտվությունների     |          |                   |              |

|   |գործընթացի պարզեցման   |          |                   |              |

|   |մասին» ՀՀ կառավարության|          |                   |              |

|   |որոշման նախագիծ        |          |                   |              |

|___|_______________________|__________|___________________|______________|

| 4.|«Էներգետիկ             |2005 թ.   |ՀՀ պետական բյուջեով|ՀՀ առևտրի  և  |

|   |փորձաքննության         |օգոստոսի  |նախատեսված 2005    |տնտեսական     |

|   |անցկացման իրավական     |2-րդ      |թվականի պահպանման  |զարգացման     |

|   |ակտերի անվանացանկը     |տասնօրյակ |միջոցներ           |նախարարություն|

|   |հաստատելու մասին» ՀՀ   |          |                   |ՀՀ            |

|   |կառավարության որոշման  |          |                   |էներգետիկայի  |

|   |նախագիծ                |          |                   |նախարարություն|

|___|_______________________|__________|___________________|______________|

| 5.|«Էներգախնայողության և  |2006 թ.   |միջազգային դոնոր   |ՀՀ            |

|   |վերականգնվող           |դեկտեմբերի|կազմակերպություններ|էներգետիկայի  |

|   |էներգետիկայի ոլորտի    |2-րդ      |և  ֆինանսավորման   |նախարարություն|

|   |զարգացման ազգային      |տասնօրյակ |այլ աղբյուրներ     |              |

|   |ծրագիրը հաստատելու     |          |                   |              |

|   |մասին» ՀՀ կառավարության|          |                   |              |

|   |որոշման նախագիծ        |          |                   |              |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.05.2005
N 379-Ա
Որոշում