(ուժը կորցրել է 26.11.12 թիվ 655-Ն հրաման)
i
109.0006.030797
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
6 հունիսի 1997 թ. թիվ 109.0006
i
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 31.03.95 թ. թիվ 165 որոշման.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել քաղաքային և տեղական հեռախոսային բաժանորդային վարձը, մեկ ամսվա համար`
ա) բնակչության համար 600 դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
բ) Հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների համար 600 դրամ, գումարած ավելացված արժեքի հարկը:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ կապի նախարարության տնտեսագիտական վարչության վրա:
i
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Կապի նախարարի 01.04.97 թ. թիվ 109.0002 հրամանը:
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ` ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ`
____________ Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ ____________ Գ. ՊՈՂՊԱՏՅԱՆ
«06» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ. «06» ՀՈՒՆԻՍԻ 1997 Թ.
ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿ
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ընդունված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. մարտի 31-ի թիվ 165 որոշման հիման վրա:
Քաղաքային և տեղական հեռախոսային բաժանորդային վարձը (մեկ ամսվա համար) սահմանել
1. Բնակչության համար 600 դրամ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
2. Հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների համար 600 դրամ գումարած ավելացված արժեքի հարկը:
3. Ուժը կորցրած ճանաչել 31.03.97 թ. հրահանգչական նամակը:
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «03» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11970033