Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

21 ապրիլի 2005 թվականի N 2

 

i

ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի տարածվում արհեստակցական միությունների (արհեստակցական կազմակերպություն, արհեստակցական կազմակերպությունների միություն) վրա և, հետևաբար, «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները (գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության ղեկավարի վարձու աշխատող լինելու պարտադիր պայմանը) վերաբերում է նաև արհեստակցական միություններին:

Միաժամանակ` «Արհեստակցական միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի համաձայն արհեստակցական միության բարձրագույն մարմինը նրա ժողովն է (համաժողովը, համագումարը), որի բացառիկ իրավասությունն է, մասնավորապես` արհեստակցական միության կանոնադրության հաստատումը և փոփոխումը, արհեստակցական միության ղեկավար և վերահսկողության մարմինների ընտրությունը: Նույն օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետի համաձայն կանոնադրությունը պետք է բովանդակի արհեստակցական միության կառուցվածքը, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման և գործունեության կարգը, նրանց գործառույթները, իսկ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն հասարակական պարտականությունների կատարման, արհմիութենական միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում արհեստակցական միության ընտրովի մարմինների անդամների աշխատանքից բացակայության և այդ ընթացքում նրանց վարձատրության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և գործատուի հետ կնքված կոլեկտիվ պայմանագրով (համաձայնագրով):

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում նշված իրավական ակտերի դրույթները` արհեստակցական միությունների կողմից իրենց ընտրովի մարմինների անդամների մասով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների կատարման առումով:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը պաշտոնապես պարզաբանում եմ.

Արհեստակցական միության ընտրովի մարմինների (ղեկավար մարմին, վերահսկողության մարմին) անդամների (այդ թվում` գլխավոր հաշվապահի կամ գլխավոր հաշվապահի պարտականությունները համատեղող կազմակերպության ղեկավարի) մասով արհեստակցական միությունը որպես գործատու և վարձու աշխատողների համար կատարում է պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, եթե այդ անդամները վարձատրվում են արհեստակցական միության կողմից:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
21.04.2005
N 2
Պաշտոնական պարզաբանում