041.0222.050405
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 ապրիլի 2005 թվականի N 222-Ն
i
«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-11-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2005 թվականի ապրիլի 5-ի
N 222-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ՀՕ-11-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|Իրավական ակտի տեսակը և |Իրավական ակտի|Իրավական ակտի |Իրավական ակտի |
|վերնագիրը |նախագիծը |ընդունման |նախագիծը |
| |ներկայացնելու|առնչությամբ |ներկայացնելու |
| |ժամկետը |իրականացվող |կամ ընդունելու|
| | |միջոցառումների|համար |
| | |ֆինանսական |պատասխանատու |
| | |ապահովման |պետական |
| | |աղբյուրը |կառավարման |
| | | |մարմնի |
| | | |անվանումը |
|_____________________________|_____________|______________|______________|
|«Հայաստանի Հանրապետության |2005 թ. |ֆինանսավորում |ՀՀ առևտրի և |
|կառավարության 2002 թվականի |մայիսի 3-րդ |չի պահանջվում |տնտեսական |
|նոյեմբերի 7-ի «Ապրանքների |տասնօրյակ | |զարգացման |
|(աշխատանքների, | | |նախարարություն|
|ծառայությունների) առանձին | | | |
|տեսակների տեղեկատվության | | | |
|բովանդակությունը և պարտադիր | | | |
|պահանջների մասին | | | |
|տեղեկատվությունը սպառողին | | | |
|հասցնելու կարգը սահմանելու | | | |
|մասին» N 1923-Ն որոշման մեջ | | | |
|փոփոխություններ և լրացումներ| | | |
|կատարելու մասին» | | | |
|ՀՀ կառավարության որոշման | | | |
|նախագիծ | | | |
._________________________________________________________________________.