(ուժը կորցրել է 01.12.03 ՆՀ-189-Ն հրամանագիր)
i
030.0758.230697
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԱՍԻՆ
i
1. Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարի պարտականությունները դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի վրա` այդ պարտականություններից ազատելով Վանո Սիրադեղյանին:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների մասին» հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» հրամանագրի 1-ին կետի 2-րդ ենթակետը` Վանո Սիրադեղյանին պետական միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար հաստատելու մասով:
3. Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
23 հունիսի 1997 թ.
ՆՀ-758