Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՓՈԽԿԱՊԱԿՑՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

2 փետրվարի 2005 թվականի N 1

 

i

ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ժ» կետի համաձայն` պարզեցված հարկ վճարող չի կարող համարվել այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ: Հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրության մեջ «փոխկապակցված անձ» հասկացությունը ներառում է նաև ազգակցական կապը (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, եղբայրներ, քույրեր), ապա տարաբնույթ է ընկալվում նշված իրավական ակտի դրույթները` Հայաստանի Հանրապետությունում պարզեցված հարկ վճարող առևտրային կազմակերպության և անհատ ձեռնարկատիրոջ փոխկապակցված անձ լինելու առումով:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը, պաշտոնապես պարզաբանում եմ.

1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխություններով փոխկապակցված անձանց ինստիտուտի ներդրման հիմքում դրված է ձեռնարկատիրական գործունեության վրա վարչարարական և (կամ) փայատիրական ձևերով ազդեցություն ունենալու սկզբունքը:

2. Ձեռնարկատիրական գործունեության վրա վարչարարական և (կամ) փայատիրական ձևերով ազդեցություն ունենալու սկզբունքը նպատակ ունի բացառել ձեռներեցության տրոհումը մի քանի տնտեսավարող սուբյեկտների` պարզեցված հարկ վճարող համարվելու համար:

3. «Փոխկապակցված անձ» հասկացությունը պետք է կիրառվի «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-րդ հոդվածով նախատեսված իմաստով` «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «թ» կետի համադրմամբ: Այսպես, «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ժ» կետի համաձայն պարզեցված հարկ վճարող չեն կարող համարվել`

- այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարողին, կամ`

- այն առևտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող այլ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը):

Հաշվի առնելով վերը նշվածը, «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կիրառվող «փոխկապակցված անձ» հասկացությունը չի ներառում ազգակցական կապը, այսինքն` չի կարող տարածվել ամուսինների, ծնողների, երեխաների, եղբայրների կամ քույրերի վրա:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
02.02.2005
N 1
Պաշտոնական պարզաբանում