ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
18 հունվարի 2005 թվականի N 8
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 893-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ, 62-րդ հոդվածի 6-րդ և 91-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջներից ելնելով` ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ`
Հայաստանի Հանրապետության «Պաշտոնական տեղեկագրի» 2005 թվականի հունվարի 12-ի թիվ 2 (374) համարում հրապարակված` 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 893-Ն Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումն ուժի մեջ մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից` հունվարի 13-ից, թեև որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ է նշված 2005 թվականի հունվարի 1-ը, քանի որ, այն ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքները սահմանափակող, գործունեության նկատմամբ հսկողություն կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաև դրանց վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր չի պարունակում: