041.0886.291204
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 դեկտեմբերի 2004 թվականի N 886-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում մասնավորեցման շարունակականությունը և Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով`
1. Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` 25-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել`
ա) 2005-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների, անավարտ շինարարության ու «փոքր» օբյեկտների ցանկը` համաձայն NN 1, 2 և 3 ձևերի,
բ) պետական և պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների ու անավարտ շինարարության օբյեկտների ցանկը, որոնց մասնավորեցումը 2005-2007 թվականներին նպատակահարմար չէ` համաձայն NN 4 և 5 ձևերի,
գ) առաջարկություններ`
2005-2007 թվականներին տվյալ ճյուղի (ոլորտի) կառավարման քաղաքականության հիմնական սկզբունքների,
մասնավորեցման 2005-2007 թվականների ծրագրում ընդգրկվող պետական գույքի ընտրության սկզբունքների,
մասնավորեցման ծրագրում ընդգրկվելիք առևտրային կազմակերպությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման նախապատվելի ձևերի, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների պարտավորությունների հիմնախնդրի լուծման ուղիների,
տնտեսության այն ճյուղերի (ոլորտների), ինչպես նաև առանձին ընկերությունների վերաբերյալ, որոնց մասնավորեցումը նպատակահարմար չէ 2005-2007 թվականներին,
պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների օգտագործման իրավունքի փոխանցման հնարավորությունների վերաբերյալ` համաձայն N 6 ձևի:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված և չմասնավորեցված ընկերություններն ու օբյեկտները համարվելու են մասնավորեցման 2005-2007 թվականների ծրագրի մաս, ծրագրում փոփոխություններ կատարելու նպատակով ներկայացնել դրանց վերաբերյալ առաջարկություններ` համաձայն N 7 ձևի:
Սույն կետի համաձայն առաջարկվող փոփոխությունները կարող են պարունակել կազմակերպության (մասնավորեցման օբյեկտի) անվանափոխությունը, վերակազմակերպման արդյունքում կատարված փոփոխությունները, գտնվելու վայրի փոփոխությունը, սնանկացման գործընթացը և այլն:
3. Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին` ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետին համապատասխան` կազմակերպությունը (մասնավորեցման օբյեկտը) մասնավորեցման ծրագրից հանելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել համապատասխան հիմնավորող փաստաթղթերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 30-օրյա ժամկետում ամփոփել Հայաստանի Հանրապետության նախարարություններից, պետական կառավարման այլ մարմիններից, մարզպետներից ու Երևանի քաղաքապետից ստացված առաջարկությունները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Պետական գույքի մասնավորեցման 2005-2007 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Ձև N 1
_______
___________________________________________
(նախարարության, պետական մարմնի անվանումը,
մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
ՑԱՆԿ
2005-2007 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.____________________________________________________________________
|NN |Առևտրային |Առևտրային |Կանոնադրական|Պետական |
|ը/կ|կազմակերպության |կազմակերպության |հիմնադրամի |սեփականություն|
| |անվանումը, |գտնվելու վայրը և |մեծությունը |հանդիսացող |
| |կազմակերպական- |գործունեություն |(հազ. դրամ) |բաժնետոմսերը |
| |իրավական ձևը |ծավալելու վայրը | |(բաժնեմասերը) |
| |(ըստ ճյուղերի | | |______________|_
| |և ենթաճյուղերի)| | |հազ. դրամ| % |
|___|________________|_________________|____________|_________|____|_
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|________________|_________________|____________|_________|____|_
| | | | | | |
| | | | | | |
.____________________________________________________________________
_________________________________________________________________________.
|Շենքերի, |Շենքերի, |Հողամասի|Հողամասի զբաղեցման|Աշխատավորական|
|շինությունների|շինությունների|մակերեսը|հիմքերը (իրավունքի|կոլեկտիվի |
|մակերեսը (քմ) |նկատմամբ |(քմ) |տեսակը), |անդամների |
| |իրավունքների | |իրավունքների |թիվը |
| |պետական | |պետական գրանցման | |
| |գրանցման | |առկայությունը | |
| |առկայությունը | | | |
_|______________|______________|________|__________________|_____________|
| 7 | 8 | 9 | 10 | 11 |
_|______________|______________|________|__________________|_____________|
| | | | | |
| | | | | |
_________________________________________________________________________.
Նախարարը, պետական մարմնի ղեկավարը, մարզպետը,
Երևանի քաղաքապետը ___________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
____ _____________ 2004 թ.
Ձև N 2
_______
___________________________________________
(նախարարության, պետական մարմնի անվանումը,
մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
ՑԱՆԿ
2005-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող անավարտ
շինարարության օբյեկտների
.________________________________________________________________________
|NN |Անավարտ |Գտնվելու|Փաստաթղթերով |Պատրաստվածության աստիճանը |
|ը/կ|շինարարության|վայրը |նախատեսված |____________________________|_
| |օբյեկտի | |նշանակությունը|տվյալ պահի |պատրաստվածության|
| |անվանումը | | |դրությամբ |%-ը |
| | | | |ծախսված | |
| | | | |գումարը | |
| | | | |(հազ. դրամ)| |
|___|_____________|________|______________|___________|________________|_
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_____________|________|______________|___________|________________|_
| | | | | | |
| | | | | | |
.________________________________________________________________________
________________________________________________________________.
|Առկա շենքերի, |Շինարարության|Հողամասի |Ծանոթագրություն |
|շինությունների|համար |զբաղեցման |(նշել նաև որևէ |
|մակերեսը, (քմ)|հատկացված |համար հիմքերի|ընկերության կազմում|
|և տեսակը |հողամասը (քմ)|առկայությունը|գտնվելու փաստը) |
_|______________|_____________|_____________|___________________|
| 7 | 8 | 9 | 10 |
_|______________|_____________|_____________|___________________|
| | | | |
| | | | |
________________________________________________________________.
Նախարարը, պետական մարմնի ղեկավարը, մարզպետը,
Երևանի քաղաքապետը ___________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
____ _____________ 2004 թ.
Ձև N 3
_______
___________________________________________
(նախարարության, պետական մարմնի անվանումը,
մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
ՑԱՆԿ
2005-2007 թվականներին մասնավորեցման առաջարկվող «փոքր» օբյեկտների
.________________________________________________________________________
|NN |«Փոքր» օբյեկտի|Գտնվելու|Գործունեության|Կանոնադրական|Շենքերի, |
|ը/կ|անվանումը, |վայրը |ոլորտը |հիմնադրամի |շինությունների|
| |կազմակերպական-| | |մեծությունը |մակերեսը (քմ) |
| |իրավական ձևը | | |(հազ. դրամ) |և տեսակը |
|___|______________|________|______________|____________|______________|_
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______________|________|______________|____________|______________|_
| | | | | | |
| | | | | | |
.________________________________________________________________________
__________________________________________________________________________.
|Շենքերի, շինություններ|Հողամասի|Հողամասի զբաղեցման հիմքերը|Աշխատավորական|
|նկատմամբ իրավունքների |մակերեսը|(իրավունքի տեսակը), |կոլեկտիվի |
|պետական գրանցման |(քմ) |իրավունքների պետական |անդամների |
|առկայությունը | |գրանցման առկայությունը |թիվը |
_|______________________|________|__________________________|_____________|
| 7 | 8 | 9 | 10 |
_|______________________|________|__________________________|_____________|
| | | | |
| | | | |
__________________________________________________________________________.
Նախարարը, պետական մարմնի ղեկավարը, մարզպետը,
Երևանի քաղաքապետը ___________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
____ _____________ 2004 թ.
Ձև N 4
_______
___________________________________________
(նախարարության, պետական մարմնի անվանումը,
մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
ՑԱՆԿ
պետական մասնակցությամբ այն առևտրային կազմակերպությունների, որոնց
մասնավորեցումը 2005-2007 թվականներին նպատակահարմար չէ
.__________________________________________________________________
|NN |Առևտրային |Առևտրային |Կանոնադրական|Պետական |
|ը/կ|կազմակերպության |կազմակերպության|հիմնադրամի |սեփականություն|
| |անվանումը, |գտնվելու վայրը |մեծությունը |հանդիսացող |
| |կազմակերպական- |և |(հազ. դրամ) |բաժնետոմսերը |
| |իրավական ձևը |գործունեություն| |(բաժնեմասերը) |
| |(ըստ ճյուղերի |ծավալելու վայրը| |______________|_
| |և ենթաճյուղերի)| | |հազ. դրամ| % |
|___|________________|_______________|____________|_________|____|_
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|________________|_______________|____________|_________|____|_
| | | | | | |
| | | | | | |
.__________________________________________________________________
______________________________________________________.
|Գույքի նկատմամբ |Աշխատավորական|Մասնավորեցման |
|իրավունքների |կոլեկտիվի |աննպատակահարմարության|
|պետական գրանցման|անդամների |հիմնավորումը |
|առկայությունը |թիվը (մարդ) | |
_|________________|_____________|_____________________|
| 7 | 8 | 9 |
_|________________|_____________|_____________________|
| | | |
| | | |
______________________________________________________.
Նախարարը, պետական մարմնի ղեկավարը, մարզպետը,
Երևանի քաղաքապետը ___________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
____ _____________ 2004 թ.
Ձև N 5
_______
___________________________________________
(նախարարության, պետական մարմնի անվանումը,
մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
ՑԱՆԿ
անավարտ շինարարության օբյեկտների, որոնց մասնավորեցումը 2005-2007
թվականներին նպատակահարմար չէ
.________________________________________________________________________
|NN |Անավարտ |Գտնվելու|Փաստաթղթերով |Պատրաստվածության աստիճանը |
|ը/կ|շինարարության|վայրը |նախատեսված |____________________________|_
| |օբյեկտի | |նշանակությունը|տվյալ պահի |պատրաստվածության|
| |անվանումը | | |դրությամբ |%-ը |
| | | | |ծախսված | |
| | | | |գումարը | |
| | | | |(հազ. դրամ)| |
|___|_____________|________|______________|___________|________________|_
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|_____________|________|______________|___________|________________|_
| | | | | | |
| | | | | | |
.________________________________________________________________________
__________________________________________________________________.
|Առկա շենքերի, |Շինարարության|Հողամասի |Մասնավորեցման |
|շինությունների|համար |զբաղեցման |աննպատակահարմարության|
|մակերեսը (քմ) |հատկացված |համար հիմքերի|հիմնավորումը |
|և տեսակը |հողամասը (քմ)|առկայությունը| |
_|______________|_____________|_____________|_____________________|
| 7 | 8 | 9 | 10 |
_|______________|_____________|_____________|_____________________|
| | | | |
| | | | |
__________________________________________________________________.
Նախարարը, պետական մարմնի ղեկավարը, մարզպետը,
Երևանի քաղաքապետը ___________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
____ _____________ 2004 թ.
Ձև N 6
_______
___________________________________________
(նախարարության, պետական մարմնի անվանումը,
մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
ՑԱՆԿ
պատմամշակութային արժեք ներկայացնող օբյեկտների, որոնց օգտագործման
իրավունքն առաջարկվում է փոխանցել այլ սուբյեկտների
._____________________________________________________________________
|NN |Պատմա- |Գտնվելու|Օբյեկտի |Դասակարգումը`|Դասակարգումը`|
|ը/կ|մշակութային|վայրը |պահպանությունն|ըստ |ըստ բնույթի |
| |օբյեկտի | |իրականացնող |նշանակության | |
| |անվանումը | |մարմինը | | |
|___|___________|________|______________|_____________|_____________|_
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|___________|________|______________|_____________|_____________|_
| | | | | | |
| | | | | | |
._____________________________________________________________________
____________________________________________________.
|Օբյեկտի |Օգտագործման |Օգտագործման |
|պահպանվածության |իրավունքի |իրավունքի |
|աստիճանը (վիճակը)|փոխանցման ձևը |փոխանցման նպատակը|
_|_________________|______________|_________________|
| 7 | 8 | 9 |
_|_________________|______________|_________________|
| | | |
| | | |
____________________________________________________.
Նախարարը, պետական մարմնի ղեկավարը, մարզպետը,
Երևանի քաղաքապետը ___________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
____ _____________ 2004 թ.
Ձև N 7
_______
___________________________________________
(նախարարության, պետական մարմնի անվանումը,
մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը)
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված և չմասնավորեցված
ընկերությունների և օբյեկտների վերաբերյալ` ծրագրում փոփոխություններ
կատարելու նպատակով
.________________________________________________________________________.
|NN |Ծածկագիրը` |Ընկերության,|Հասցեն|Առաջարկության բովանդակությունը, |
|ը/կ|ըստ ծրագրի,|օբյեկտի | |հիմնավորվածությունը (ծրագրից հանելու|
| |ծրագիրը |անվանումները| |առաջարկության դեպքում` հիմքերը*) |
|___|___________|____________|______|____________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|___________|____________|______|____________________________________|
| | | | | |
| | | | | |
.________________________________________________________________________.
__________________
* Անհրաժեշտ է կցել համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Նախարարը, պետական մարմնի ղեկավարը, մարզպետը,
Երևանի քաղաքապետը ___________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
____ _____________ 2004 թ.