Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1

 

i

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՈՒ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ 2004 Թ. ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի «Գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքի 2004թ. չափերը սահմանելու մասին» N 1109-Ն որոշման առաջին պարբերությամբ հղում է կատարվել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությանը, որի և այլ դրույթների վերաբերյալ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ներկայացնում է հետևյալ պաշտոնական պարզաբանումը:

Պարզաբանում`

ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 5-ի «Գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքի 2004թ. չափերը սահմանելու մասին» N 1109-Ն որոշումը (այսուհետ` Որոշում) բխում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դրույթի, այն է` «Հողերի կադաստրային գները, ըստ նպատակային նշանակության, յուրաքանչյուր տարի հաստատում է կառավարությունը» կատարման անհրաժեշտությունից:

Որոշման կարգավորման առարկա է հանդիսանում` 2004թ. ընթացքում «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման և հողերի հարկման բազաների ձևավորման համար անհրաժեշտ տվյալների ապահովումը, ինչպես նաև այլ նպատակներով հողերի զուտ եկամտի և կադաստրային արժեքների օգտագործումը:

Բնակավայրերի հողերի 2004թ. հարկման բազաների ձևավորման համար օգտագործվում են.

ա) ՀՀ կառավարության 1994թ. սեպտեմբերի 28-ի «ՀՀ բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշմամբ սահմանված բնակավայրերի հողերի զուտ եկամտի ու կադաստրային արժեքները,

բ) ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 3-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման թիվ 1 կետով հաստատված ըստ համայնքների և գնահատման շրջանների տվյալներից` տնամերձի զուտ եկամտի արժեքները:

Իսկ պետության և համայնքային սեփականությանը պատկանող հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում բնակավայրերի հողերի կադաստրային արժեքների հաշվարկման համար օգտագործվում են ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ հաշվարկված բնակավայրերի հողերի կադաստրային արժեքները:

Հողի հարկման բազայի ձևավորման և այլ նպատակներով գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամուտն ու կադաստրային արժեքները հաշվարկվում են ՀՀ կառավարության 1997թ. հուլիսի 3-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշումով հաստատված գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամտի ու կադաստրային արժեքների չափերով:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
29.10.2004
N 1
Պաշտոնական պարզաբանում