030.0569.080500
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-349 հրամանագրում (Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի նոյեմբերի 1-ի ՆՀ-422 և 2000 թվականի ապրիլի 26-ի ՆՀ-555 հրամանագրի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Կառլոս ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ազատել հանձնաժողովի անդամի պարտականությունից.
բ) հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Հովհաննես ՎԱՐՅԱՆԻՆ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
8 մայիսի 2000 թվականի
ՆՀ-569