030.0555.260400
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-349 հրամանագրով հաստատված քաղաքացիության հարցերի հանձնաժողովի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) Գեղամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել հանձնաժողովի անդամի պարտականությունից.
բ) հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր ԱՂԱԲԵԿՅԱՆԻՆ:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
26 ապրիլի 2000 թվականի
ՆՀ-555