Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵ ...

 

 

030.0138.120804

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 19-ի «Հանրապետության Նախագահի մրցանակ հիմնելու մասին» ՆՀ-799 հրամանագրի 1-ին կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ`

«1. Հիմնել Հանրապետության Նախագահի մրցանակ և այն յուրաքանչյուր տարի շնորհել`

ա) բնական գիտությունների զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

բ) տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

գ) արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.

դ) բժշկագիտության բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

ե) մարդասիրական արժեքների տարածմանն ուղղված գործունեության և ծրագրերի զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.

զ) ֆիզիկայի զարգացման բնագավառում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար.

է) գրականության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար.

ը) հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար»:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

12 օգոստոսի 2004 թվականի

ՆՀ-138-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
12.08.2004
N ՆՀ-138-Ն
Հրամանագիր