Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՀՀ 2004 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

6 ապրիլի 2004 թվականի թիվ 3

 

i

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄՆ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` Խորհրդի կողմից կազմված` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշվի (բյուջեի) հիման վրա յուրաքանչյուր տարի հատկացվում է պետական ֆինանսավորում, որը «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան իրականացվում է սուբսիդիայի ձևով: «ՀՀ բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարության 30.07.99 թվականի թիվ 292 հրամանով հաստատված կարգին համապատասխան` նշված կարգով հատկացված սուբսիդիան սահմանված է որպես «անհատույց, անվերադարձ և ընթացիկ» վճարումներ: ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հատկացնելու մասին» N 1937-Ն որոշմամբ (ուժի մեջ է 2004 թվականի մարտի 20-ից)` «սուբսիդիա» հասկացությանը տրվել է այլ բնորոշում, համաձայն որի, մասնավորապես` «սուբսիդիան` պետության հանձնարարությամբ և որոշած գնով կազմակերպության կողմից որպես նվազագույն շահավետ գնից ցածր գնով ապրանքների արտադրության, արտահանման, ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման արդյունքում այդ կազմակերպության կրած վնասի կամ դրա մի մասի փոխհատուցումն է»: Նշված կարգով իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացումը ուժի մեջ է 2005 թվականի հունվարի 1-ից:

Տվյալ դեպքում, տարաբնույթ ընկալումների տեղիք է տալիս «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` Խորհրդի կողմից կազմված` Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերի նախահաշվի (բյուջեի) հիման վրա կատարվող հատկացումներն ավելացված արժեքի հարկով հարկելու հանգամանքը:

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը տրվում է իրավական ակտի պաշտոնական մեկնաբանման համար նախատեսված կանոններով, իսկ նշված օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Հաշվի առնելով վերը նշվածը` պաշտոնապես պարզաբանում եմ.

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` Խորհրդի կողմից կազմված` Հանրային հեռուստառադիոընկերության 2004 թվականի ծախսերի նախահաշվի (բյուջեի) հիման վրա` «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան կատարվող հատկացումներից ԱԱՀ չի հաշվարկվում և չի վճարվում:

 

 

pin
Հարկային պետական ծառայություն
06.04.2004
N 3
Պաշտոնական պարզաբանում