041.0237.210404
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
21 ապրիլի 2004 թվականի N 237-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՃԱՊՈՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԽՄԲԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 348-Ն որոշման 9-րդ կետի «ա» ենթակետի` «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագրի իրականացման հետ կապված խնդիրների օպերատիվ լուծման նպատակով ստեղծել ճապոնական ուսումնասիրող խմբին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Ս. Քոչարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
(հանձնաժողովի նախագահ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահի տեղակալ)
Մ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
խաղաղօվկիանոսյան բաժնի վարիչ
Հ. Ավետիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի
ընդերքի պահպանության վարչության պետ
Հ. Պետրոսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ի
գլխավոր տնօրենի տեղակալ
Մ. Գասպարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության
աշխատակազմի հողերի մոնիտորինգի և մելիորացիայի
վարչության պետ
Ռ. Գասպարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ֆ. Եգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի հողաշինարարության և
հողային պետական տեսչության վարչության պետ
Ս. Ազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ
իրավիճակների վարչության արտակարգ իրավիճակների
կանխման և հետևանքների վերացման վարչության
պետ
Ռ. Ջրբաշյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա,
երկրաբանական գիտությունների ինստիտուտի
տնօրեն, ակադեմիկոս
Ս. Մարգարյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
գիտատեխնիկական քաղաքականության վարչության
բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ