(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 նոյեմբերի 1991 թ. թիվ 630
i
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն <մամուլի և="" զանգվածային="" լրատվության="" մյուս="" միջոցների="" մասին=""> Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման համար սահմանել տուրք` 1000 ռուբլու չափով, որը որը մուծվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության Նախարարության գրավոր համաձայնությունը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:
2. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման վկայականում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար գանձվում է տուրք` 500 ռուբլու չափով:
3. Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների գրանցման, վկայականում փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար վճարված տուրքը փոխանցվում է հանրապետական բյուջե:
մամուլի>