(ուժը կորցրել է 18.06.09 թիվ 72-Ն հրաման)
i
«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է»
ՀՀ ՔԱԳՎ 1994 Թ. ԱՊՐԻԼԻ 22-Ի
ԹԻՎ 80 ՀՐԱՄԱՆՈՎ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
i
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎՆԱՍՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Սույն Կանոնակարգը մշակվել է ՀՀ ՔԱԳՎ կանոնադրության հիման վրա (կետ 3ա):
1.2. Սույն Կանոնակարգը սահմանում է վնասված օդանավերի վերականգնման կարգը, ինչպես նաև որոշում է Քաղաքացիական ավիացիայի օդանավերի շահագործման ընթացքում օդանավերի վերականգնումից հետո թռիչքային պիտանելիության պահպանումն ու անվտանգ շահագործումը ապահովող պաշտոնատար անձանց պատասխանատվությունը ժամանակին և որակյալ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու առումով:
Սույն Կանոնակարգի պահանջները պարտադիր են կատարման համար ՀՀ ՔԱ ավիաձեռնարկություններում, օդանավակայաններում և ավիաընկերությունների տեխնիկական սպասարկման ու վերանորոգման (հետագայում` Տ.Ս.ևՎ*) բոլոր կազմակերպություններում, անկախ դրանց սեփականության ձևերից և գերատեսչական պատկանելիությունից:
1.3. Գետնի վրա կամ թռիչքի ժամանակ ՀՀ տարածքում օդանավերի վնասման դեպքում Տ.Ս.ևՎ կազմակերպության ղեկավարը պարտավոր է անմիջապես առաջնային տեղեկություններ ներկայացնել ՀՀ ՔԱԳՎ վնասման պարագաների և օդանավի վնասման նկարագրության մասին, ինչպես նաև օդանավը նախապատրաստել վարչության ներկայացուցիչների կողմից վթարային զննման համար:
Եթե օդանավը վնասվել է այլ պետության տարածքում, ապա ՀՀ ՔԱԳՎ ներկայացուցիչը օդանավի սեփականատիրոջ ներկայացուցչի հետ համատեղ գործուղվում են դեպքի վայր, վերականգնողական աշխատանքների մասին որոշում կայացնելու համար:
1.4. Ստացված տեղեկությունների հիման վրա, եթե վթարների վերացման համար պահանջվում է օդանավի վերանորոգում, ապա ՀՀ ՔԱԳՎ ցուցումով կազմվում է ինժեներա-տեխնիկական հանձնաժողով` օդանավի վերականգնման համար: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքների մեջ ընդգրկվում են վերանորոգող գործարանների, արտադրող գործարանների, մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտների և կոնստրուկտորական բյուրոների մասնագետները, որոնց մասնակցությամբ կազմվող համատեղ ակտում նշվում են օդանավի վերականգնման հնարավորություններն ու նպատակահարմարությունը, մեթոդներն ու միջոցները` անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ կատարելու համար:
Հանձնաժողովի կազմած ակտը քննարկման և հաստատման է ներկայացվում ՀՀ ՔԱԳՎ և հաստատվելուց հետո հիմք է հանդիսանում օդանավի վերականգնողական վերանորոգում կատարելու համար:
1.5. Օդանավի վերականգնման ակտերը փոխանցվում են օդանավի սեփականատիրոջը: Եթե օդանավը ենթակա է վերանորոգման գործարանային պայմաններում, ապա օդանավի սեփականատերը ակտի մի օրինակը ուղարկում է գործարան, որի հիման վրա պետք է իրականացվի վերականգնողական վերանորոգում: Եթե վնասված օդանավը ենթակա չէ վերականգնման, ապա ակտը փոխանցվում է օդանավի սեփականատիրոջը, սահմանված կարգով օդանավի դուսրգրման փաստաթղթային ձևակերպումներն ապահովելու համար:
1.6. Արգելվում է առանց ակտի առկայության կատարել օդանավի վերականգնում, համաձայն սույն Կանոնակարգում նախատեսված 1.3. կետի: Նշված պահանջների չկատարումը որակավորվում է որպես թռիչքների անվտանգության ապահովման և օդանավի թռիչքային պիտանելիության նորմերի պահպանման կանոնների կոպիտ խախտում: Դրանում մեղավոր պաշտոնատար անձինք ենթարկվում են պատասխանատվության, իսկ օդանավերի շահագործումը դադարեցվում է մինչև սույն Կանոնակարգի դրույթների համապատասխանեցումը:
1.7. Վնասված օդանավերի վերականգնման վերաբերյալ որոշումը, հանձնաժողովի ակտը, ինչպես նաև օդանավի վերանորոգման և շահագործման հանձնման այլ տեխնիկական փաստաթղթերը կցվում են օդանավի գործերին և պահպանվում են մինչև օդանավի դուրս գրումը:
1.8. Վնասված օդանավերը, որոնց երաշխիքային ժամկետը դեռ չի լրացել, վերականգնվում են.
- արտադրող գործարանների միջոցով, եթե օդանավը վնասվել է կառուցվածքային կամ արտադրական թերություններից առաջացած խափանման կամ անսարքության պատճառով.
- վերանորոգող գործարանների միջոցով, եթե օդանավը վնասվել է ավիավերանորոգման գործարանի մեղքով առաջացած խափանման կամ անսարքության պատճառով:
1.9. Վնասված օդանավերի վերականգնումը իրականացվում է.
- քաղաքացիական ավիացիայի ավիաձեռնարկության և այլ ձեռնարկությունների միջոցով, եթե օդանավի վնասվածքը կարելի է վերացնել վերանորոգման տիպային մեթոդներով, ինչը նախատեսված է տվյալ տեսակի օդանավի շահագործողա-տեխնիկական փաստաթղթերում.
- քաղաքացիական ավիացիայի ավիաձեռնարկության և այլ ձեռնարկությունների միջոցով, եթե օդանավի վնասվածքը կարելի է վերացնել վերանորոգման ոչ տիպային մեթոդներով` ավիացիոն տեխնիկայի նախագծող կամ մատակարարող կազմակերպությունների կողմից տրված փաստաթղթերի հիման վրա.
- վերանորոգող գործարանների կամ արտադրող գործարանների միջոցով, եթե օդանավերի վերանորոգումը պահանջում է բարդ տեխնիկական որոշումներ և կարող է իրականացվել միայն գործարանային պայմաններում:
1.10. Եթե այլ պետությունները օդանավերը վնասվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, ապա դրանք վերականգնվում են օդանավի սեփականատեր երկրների համապատասխան մարմնի որոշման հիման վրա:
2. ՎՆԱՍՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
2.1. Կախված տեխնիկական սպասարկման և վերանորոգման (ՏՍևՎ) բազային կազմակերպությունների տեխնիկական հագեցվածությունից, սույն Կանոնակարգի 1.3. կետում սահմանված կարգով կազմված հանձնաժողովի ակտի հիման վրա, օդանավի շահագործումը շարունակելու համար կարող է կատարվել վերականգնողական վերանորոգում, իսկ անհրաժեշտության դեպքում` օդանավի տեղափոխում վերանորոգող գործարան կամ արտադրող գործարան վերանորոգման նպատակով:
2.2. Վնասված օդանավի վերականգնման համար` կախված վթարի չափից և բնույթից, կազմվում է խումբ * փորձառու ինժեներներից, ավիատեխնիկներից և բանվորներից Տ.Ս.ևՎ. կազմակերպության պետի կամ նրա տեղակալի գլխավորությամբ: Խմբի կազմը հաստատվում է ՀՀ ՔԱԳՎ կողմից: Թերությունների հայտնաբերման, ճշգրտման կամ առանձին աշխատանքների կատարման անհրաժեշտությունից ելնելով խմբի մեջ կարող են ընդգրկվել որակավորված մասնագետներ գործարաններից, մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտներից, կոնստրուկտորական բյուրոներից, ՀՀ ՔԱԳՎ-ից և այլ կազմակերպություններից:
2.3. Մինչև վերականգնման աշխատանքներն սկսելը, իրականացվում է օդանավերի թերությունների մանրակրկիտ ուսումնասիրություններ և դրանց գրանցում «Թերությունների քարտում» (Հավելված 1), որը ստորագրվում է սույն Կանոնակարգի 2.2. կետում նախատեսված խմբի անդամների կողմից և հաստատվում Տ.Ս.ևՎ. կազմակերպության պետի կամ նրա տեղակալների կողմից:
2.4. «Թերությունների քարտի» հիման վրա մշակվում են օդանավի վերականգնման տեխնոլոգիաները, էսքիզները, վերանորոգման գծագրերը, գրաֆիկը, փորձնական թռիչքների վերահսկողական ծրագրերը, տեղափոխման կարգը և ավիացիոն տեխնիկայի շահագործման ոլորտում գործող կանոններին խիստ համապատասխան այլ տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման աշխատանքները: Նշված փաստաթղթերը օգտագործելիս կազմվում են պահանջվող պահեստամասերի, նյութերի, վառելիքաքսայուղային նյութերի, պատրաստի արտադրանքների և դետալների ցանկը, ինչպես նաև հաշվարկվում են օդանավի վերականգնողական վերանորոգման ընդհանուր ծախսերի նախահաշիվը:
2.5. Աշխատանքների կատարման և դրանց որակի հսկողության համար մշակվում են գործողությունների ամփոփագրեր, որտեղ նշվում են այն անձինք, ովքեր պատասխանատու են գործողության որակի վերահսկողության համար` համաձայն Տեխնիկական վերահսկողության բաժնի կանոնակարգի:
Ընդ որում, մոնտաժային և օդանավի կառավարման սարքերի կարգավորման աշխատանքները, դրանց ճշգրտումը, կառուցվածքային ուժային տարրերի վերականգնումը անձամբ պետք է վերահսկի Տեխնիկական վերահսկողության բաժնի պետը:
2.6. Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, կախված դրանց ծավալի և ժամանակի պարապուրդից, խմբի ղեկավարը կարող է նշանակել օդանավի տեխնիկական սպասարկման պարբերաբար կատարվող ձևերից մեկը: Անհրաժեշտության դեպքում խմբի ղեկավարը և թռիչքային ստորաբաժանման հրամանատարը նշանակում են փորձնական թռիչք, որը կազմակերպվում և իրականացվում է Քաղաքացիական ավիացիայի Տեխնիկական շահագործման և ավիացիոն տեխնիկայի վերանորոգման և Թռիչքների կատարման կարգերի պահանջներին համապատասխան:
2.7. Բոլոր աշխատանքների ավարտից հետո կազմվում է ակտ օդանավի վերականգնման և թռիչքների թույլտվության մասին, որը ստորագրում են խմբի ղեկավարը, անդամները և հաստատվում է ՀՀ ՔԱԳՎ կողմից: Այդ ակտի հիման վրա կատարվում է համապատասխան գրանցում օդանավի տեղեկամատյանում անձամբ Տեխնիկական վերահսկողության բաժնի պետի կամ Տ.Ս.ևՎ. կազմակերպության որակը հսկող պատասխանատու անձի կողմից:
3. ՎՆԱՍՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ
3.1. Օդանավի վերականգնման մեթոդի մասին որոշումը, որը վնասվել է այլ երկրների տարածքում գտնվող միջանկյալ կամ վերջնական օդանավակայաններում, ընդունում են Ի.Ա.Ա. վարչության օդանավի սեփականատիրոջ Տ.Ս.ևՎ. կազմակերպության դեպքի վայր գործուղված ներկայացուցիչների կողմից, որոնք միաժամանակ կարող են ընդգրկվել ավիացիոն պատահարների, միջադեպերի կամ վնասված օդանավերի հետաքննություն անցկացնող հանձնաժողովի կազմի մեջ:
3.2. Աննշան վնասների դեպքում, որոնք կարող են օպերատիվ վերացվել վերանորոգման տիպային մեթոդներով, ընդունվում է որոշում օդանավի վերականգնման աշխատանքների կատարման մասին և հայտնվում է բազային ավիաձեռնարկության ղեկավարությանը: Աշխատանքները կատարվում են օդանավի սեփականատիրոջ Տ.Ս.ևՎ. կազմակերպության արտագնա բրիգադայի կամ ըստ պայմանավորվածության այն Տ.Ս.ևՎ. կազմակերպության կողմից, որտեղ վնասվել է օդանավը:
3.3. Եթե վնասի չափերը չեն համապատասխանում վերանորոգման տիպային նորմերին, կան կառուցվածքային ուժային տարրերի վնասումներ ինչպես նաև տվյալ օդանավակայանում չի բազավորվում տվյալ տեսակի օդանավ, ապա սույն Կանոնակարգի 2-րդ բաժնում շարադրված կարգին համաձայն ընդունվում է որոշում օդանավի վերականգնման մասին:
3.4. Այդ դեպքերում, բազայից դուրս օդանավի երկարատև պարապուրդի բացառման նպատակով, հնարավոր է կատարել ժամանակավոր վերանորոգում օդանավը մինչև բազա կամ գործարան տեղափոխումն ապահովելու համար, որտեղ կկատարվի օդանավի լիովին վերականգնողական վերանորոգում: Ժամանակավոր վերանորոգումն ավարտելուց հետո ձևակերպվում է ակտ (օդանավի սեփականատիրոջ թռիչքային ստորաբաժանման ներկայացուցչի մասնակցությամբ) օդանավի վերականգնման և բազային օդանավակայան կամ գործարան տեղափոխելու թույլտվության մասին:
Ակտում նշվում են օդանավի տեղափոխումն իրականացնելու ժամանակ թռիչքի լրիվ անվտանգությունն ապահովող կարգն ու սահմանափակումները:
Ակտը հաստատվում է ՀՀ ՔԱԳՎ կողմից և համաձայնեցվում է Թռիչքների անվտանգության և թռիչքային աշխատանքների կազմակերպման վարչության հետ:
3.5. Օդանավի լրիվ վերականգնումից հետո, կազմվում է ակտ օդանավի վերականգնման և թռիչքների թույլատվության մասին, որը ստորագրում են խմբի ղեկավարը, անդամները և հաստատվում է ՀՀ ՔԱԳՎ կողմից: Այդ ակտի հիման վրա կատարվում է համապատասխան գրանցում օդանավի տեղեկամատյանում:
4. ՕԴԱՆԱՎԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ԱՎԻԱՎԵՐԱՆՈՐՈԳՈՂ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՐՏԱԴՐՈՂ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՈՒԺԵՐՈՎ
4.1. Օդանավի վերականգնումը ավիավերանորոգող գործարանների և արտադրող գործարանների (հետագայում` գործարաններ) ուժերով կատարվում է օդանավի սեփականատեր ավիաձեռնարկության գործարանների միջև կնքված պայմանագրերին համապատասխան:
4.2. Վնասված օդանավերի նախնական կամ լրիվ վերականգնումը գործարանների ուժերով կարող է կատարվել շահագործող ձեռնարկությունում կամ դաշտային պայմաններում (արտագործարանային կամ դաշտային վերանորոգում):
Դաշտային պայմաններում վերանորոգումը (դաշտային վերանորոգում) կատարվում է օդանավակայանի սահմաններից դուրս օդանավի կատարած վայրէջքի դեպքում:
Արտագործարանային վերանորոգումը պետք է ապահովի օդանավի անվտանգ թռիչքը դեպի գործարան կամ վերջնական վերականգնման դեպքում` օդանավի անվտանգ շահագործումը:
4.3. Վնասված օդանավի վերականգնումը կարող է իրականացվել երկու փուլերով`
- առաջին փուլում վերականգնվում են կառուցվածքային ուժային տարրերը, օդանավի թռիչքային բնութագրերը, որն ապահովում է օդանավի թռիչքը գործարան,
- երկրորդ փուլում, օդանավի գործարան տեղափոխումից հետո, կատարում են ժամանակավոր վերանորոգված կառուցվածքային տարրերի ձևափոխումն ու վերջնական մշակումը, իսկ անհրաժեշտության դեպքում կատարվում է կապիտալ վերանորոգում:
4.4. Վնասված օդանավերի վերանորոգման վայր են բերվում օդանավերի մասին տեղեկամատյանները, ավիաշարժիչները և փոփոխման ենթակա ագրեգատների անձնագրերը:
4.5. Որպես կանոն, օդանավի վերականգնումը կատարվում է այն գործարանում, որտեղ կատարվել է օդանավի վերջին վերանորոգումը կամ պայմանագրի համաձայն այլ գործարանում: Վերանորոգման կազմակերպման, կատարվող աշխատանքների որակի հսկողության, նյութերի և պահեստամասերի ապահովման և այլ հարցերում կողմերի պատասխանատվությունը սահմանվում է օդանավի սեփականատիրոջ և վերանորոգող գործարանի միջև կնքված պայմանագրում:
5. ՕԴԱՆԱՎԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԳՈՐԾԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ
5.1. Օդանավի վերանորոգումը գործարանից դուրս կատարվում է գործարանից դուրս օդանավի վնասման վայրում կամ թռիչքի համար պիտանի մոտակա հրապարակում (օդանավակայանում):
5.2. Օդանավի վերականգնման բոլոր աշխատանքները կատարվում են գործարանի և համապատասխան կազմակերպությունների կողմից (Մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտ, կոնստրուկտորական բյուրո և այլն) մշակված և հաստատված տեխնիկական ցուցումներին, հրահանգներին, տեխնոլոգիաներին, գծագրերին, գրաֆիկներին և այլ փաստաթղթերին խիստ համապատասխան:
5.3. Օդանավի վերանորոգումը գործարանից դուրս կատարվում է արտագնա գործարանի բաժինների և արտադրամասերի բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրված բրիգադայի կողմից: Առանձին դեպքերում օդանավի վերանորոգումը գործարանից դուրս կարող է կատարվել երկու բրիգադայի ուժերով` գործարանի բրիգադայի և օդանավի սեփականատիրոջ շահագործող ձեռնարկության բրիգադայի: Յուրաքանչյուր բրիգադայի կատարած աշխատանքի որակի վերահսկողությունը իրականացվում է առանձին: Երկու բրիգադաների կատարած աշխատանքների ընդհանուր ղեկավարումը իրականացվում է օդանավի վերականգնման մասին պայմանագրի համապատասխան:
5.4. Անհրաժեշտության դեպքում, օդանավի սեփականատերը և արտագնա բրիգադան գործարանից դուրս կատարվող վերանորոգումը ավարտելուց հետո, սահմանված կարգով կազմակերպում են փորձնական թռիչք:
5.5. Բոլոր աշխատանքների ավարտից հետո կազմվում է ակտ օդանավի վերականգնման և թռիչքի թույլատրման մասին, որը ստորագրվում է օդանավի սեփականատիրոջ շահագործող ձեռնարկության և գործարանից դուրս վերանորոգում կատարած բրիգադայի կողմից:
Ակտը հաստատվում է ՀՀ ՔԱԳՎ կողմից և համաձայնեցվում է Թռիչքների անվտանգության տեսչության հետ:
5.6. Բրիգադայի ղեկավարը կամ գործարանի պատասխանատու ներկայացուցիչը օդանավի տեղեկամատյանում կատարում է կոնկրետ գոտիներում կատարված վերանորոգման, հրահանգների և օդանավի շահագործման թույլտվություն կամ գործարան տեղափոխման մասին, ինչպես նաև տեղեկամատյանի համապատասխան բաժիններում լրացնում են օդանավի կառուցվածքի ուժային տարրերի մասին:
5.7. Օդանավի տեղափոխումը գործարանի պայմաններում վերջնական վերականգնման համար կազմակերպում և իրականացնում է օդանավի սեփականատիրոջ ձեռնարկությունը:
5.8. Գործարանից դուրս կատարված վերանորոգման բոլոր տեխնիկական փաստաթղթերի մեկ օրինակը պահվում է օդանավի սեփականատիրոջ Տ.Ս.ևՎ. կազմակերպության գործերում, իսկ մյուս օրինակը հանձնվում է վերանորոգումն իրականացնող գործարանին:
6. ՕԴԱՆԱՎԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
6.1. Գործարանային պայմաններում օդանավի վերականգնողական վերանորոգման աշխատանքների պատվերը ձևակերպվում է օդանավի սեփականատիրոջ ձեռնարկության ներկայացուցչի միջոցով պայմանագրի և վնասված օդանավի վերականգնման նպատակահարմարության մասին հանձնաժողովի կողմից հաստատված ակտի եզրակացության հիման վրա:
6.2. Օդանավի ընդունումը պատվիրատուից կատարվում է ըստ ընդունման-հանձնման ակտի` համաձայն սահմանված կարգի:
6.3. Օդանավի վերականգնման բոլոր աշխատանքները կատարվում են գործարանում գործող տեխնիկական և տեխնոլոգիական փաստաթղթերին լիովին համապատասխան:
6.4. Վերականգնողական վերանորոգման և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպման ավարտից հետո, ըստ ընդունման-հանձնման ակտի, օդանավը հանձնվում է պատվիրատուի ներկայացուցչին:
7. ՎՆԱՍՎԱԾ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԱՎԻԱՑԻՈՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ՓՈԽԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ
7.1. Եթե վնասման չափերը զգալի են և չեն տեղավորվում տիպային նորմերի սահմաններում կամ առկա են օդանավի կառուցվածքի ուժային տերրերի վնասումներ, որոնց վերանորոգման համար պահանջվում են տեխնոլոգիաների և գծագրերի մշակումներ, հետազոտությունների կատարումներ, ամրության և այլ հաշվարկներ, ինչպես նաև հանգույցների և դետալների պատրաստում, ապա հանձնաժողովի աշխատանքներին (սույն Կանոնակարգի 1.3 կետի համաձայն) և ավիատրանսպորտի վերականգնմանը մասնակցելուն ներգրավվում են համապատասխան կոնստրուկտորային բյուրոյի, մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտի, գործարանների և անհրաժեշտության դեպքում նաև այլ կազմակերպությունների մասնագետները:
7.2. Օդանավերի վերականգնման և հանձնաժողովի աշխատանքներին այլ կազմակերպությունների մասնագետների ներգրավվման մասին կոնկրետ որոշման ընդունումը կատարվում է վնասված օդանավի «Թերությունների քարտով» վնասների և թերությունների վերլուծման հիման վրա:
7.3. Համապատասխան կոնստրուկտորական բյուրոյից, մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտից, գործարաններից և այլ կազմակերպություններից տվյալ տեսակի օդանավի վերականգնման համապատասխան որոշումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու համար ՀՀ ՔԱԳՎ կողմից, դրանց հասցեով ուղարկվում է նամակ կցելով ակտը, «Թերությունների քարտը», վնասների լուսանկարները և էսքիզները, հարթաչափման և թռիչքային ինֆորմացիայի մեկնաբանման արդյունքները, ինչպես նաև այլ փաստաթղթեր` կախված կոնկրետ վնասված օդանավի հանգամանքներից:
Ուղեկցող նամակի մեջ շարադրվում է վնասված օդանավի նյութերի ուսումնասիրության, կոնկրետ աշխատանքների կատարման և ՀՀ ՔԱԳՎ հասցեով ընդունված որոշման ուղարկման մասին խնդրանքը:
7.4. Ստացված որոշումը և պահանջված փաստաթղթերը ՀՀ ՔԱԳՎ համար հիմք են հանդիսանում օդանավի սեփականատիրոջ ձեռնարկություններին գրավոր թույլտվություն տալու, վերականգնողական վերանորոգման աշխատանքների կատարման մասին:
7.5. Օդանավերի վերականգնման կազմակերպման գործընթացում ՀՀ ՔԱԳՎ կողմից կատարած գործուղման, վերադիր և այլ ծախսերը իրականացվում են օդանավի սեփականատիրոջ ձեռնարկության հաշվին:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
__________
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎՆԱՍՎԱԾ
ՕԴԱՆԱՎԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
Տ.Ս.ևՎ. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏ`
_________ _________________
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՏ
Օդանավ _________________________________________________
(տեսակը, տարբերիչ նշանը)
Պատկանում է ____________________________________________
1. Օդանավի ընդհանուր տեխնիկական տվյալները
Գործարանային N _____ Թողարկվել է ___________ Ձեռնարկություն __________
(Թողարկման
թվականը)
Շահագործման սկզբից աշխատել է _______ ժամ Վայրէջքների քանակը _________
Ունեցել է ________ կապ. վերանորոգում Վերջին անգամ կապ. վերանորոգում
կատարվել է N ________ ՔԱ գործարանում «____» ____________ 199 թ.
Վերջին վերանորոգումից հետո աշխատել է ____ ժամ Վայրէջքների քանակը _____
2. Օդանավը նախկինում ունեցել է հետևյալ վնասվածքները __________________
____________________________________________________________________
3. Օդանավի վնասման տեղը, պատճառները և օրը ____________________________
____________________________________________________________________
4. Օդանավի վնասման նկարագրությունը և վերանորոգման մեթոդները __________
____________________________________________________________________
.______________________________________________________________________.
| Հ/Հ | Թերությունների և վնասվածքների | Վերանորոգման | |
| | անվանումը | մեթոդները | |
.______________________________________________________________________.
.______________________________________________________________________
| | Խմբի անդամների ստորագրությունները
| | _________________________________
| |
______________________________
* ՏՍևՎ կազմակերպություն ասելով հասկանում են Ավիատեխնիկական բազայի,
Ինժեներաավիացիոն ծառայության, Ինժեներա-տեխնիկական ծառայության
տեղամասեր, որոնք զբաղվում են օդանավի տեխնիկական սպասարկմամբ և
վերանորոգմամբ:
* Խմբի անդամը միաժամանակ կարող է լինել նաև ավիացիոն պատահարների,
միջադեպերի կամ վնասված օդանավերի հետաքննություն անցկացնող հանձնաժողովի
կազմի մեջ:
* Թերությունների քարտը հանդիսանում է փաստաթղթերի սխեման և արտացոլում է
նրա էությունը: Քարտի ձևերը և չափերը կարող են փոփոխվել վնասի և
թերությունների արդյունքների մակարդակից կախված:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «23» 10 1996 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 53960058