Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐ ...

10.09.1996 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   10.09.1996  -ը:
 

/ուժը կորցրել է 10.09.96 օրենք/

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

26 ՄԱՐՏԻ 1975Թ

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՕՐԵՆՔՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՄՅՈՒՍ ԱԿՏԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

(1980 թ. սեպտեմբերի 24-ի հրամանագրի խմբագրությամբ` հաստատված 1980 թ. նոյեմբերի 13-ի օրենքով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագիր, 1980 թ., թիվ 18, հոդվ. 198, թիվ 21, հոդվ. 239)

 

Ղեկավարվելով Հայկական ԽՍՀ սահմանադրության 104 հոդվածով և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ռեգլամենտով, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում է.

1. Հայկական ԽՍՀ օրենքները, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերն ու որոշումները ոչ ուշ, քան դրանց ընդունումից հետո երկշաբաթյա ժամկետում, հրապարակվում են հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի և քարտուղարի ստորագրություններով:

Նշված ակտերի հավելվածները հրապարակվում են Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության քարտուղարի ստորագրությամբ:

2. Հայկական ԽՍՀ օրենքները, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումները և մյուս ակտերը ենթակա են հրապարակման «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրում» և «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի» ու «Ռյա թազա» թերթերում:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերն ու որոշումները հրապարակվում են «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրում»: Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության լայն և անհապաղ հրապարակում պահանջող ակտերը տպագրվում են նաև «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի» և «Ռյա թազա» թերթերում:

«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրում» և «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի» ու «Ռյա թազա» թերթերում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության ակտերի հրապարակումը հանդիսանում է պաշտոնական հրապարակում:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության ակտերը կարող են հրապարակվել նաև մամուլի այլ օրգաններում, ժողովրդականացվել հեռուստատեսությամբ, ռադիոյով, հաղորդվել հեռագրով, ուղարկվել համապատասխան պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին:

3. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության ընդհանուր նշանակություն չունեցող կամ նորմատիվ բնույթ չկրող հրամանագրերը և որոշումները Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության որոշմամբ կարող են չհրապարակվել: Այդ ակտերն ուղարկվում են համապատասխան պետական մարմիններին ու հասարակական կազմակերպություններին և նրանց կողմից հասցվում են ի գիտություն այն ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու անձանց, որոնց վրա տարածվում է այդ ակտերի գործողությունը:

4. Հայկական ԽՍՀ օրենքները, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումները և մյուս ակտերը, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության ընդհանուր-նորմատիվ բնույթի հրամանագրերն ու որոշումները Հայկական ԽՍՀ տերիտորիայում ուժի մեջ են մտնում միաժամանակ` «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրում» դրանց հրապարակումից տասն օր հետո: Նույն ակտերը, որոնք «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», «Սովետ Էրմանիստանի» և «Ռյա թազա» թերթերում հրապարակվել են «Տեղեկագրում» հրապարակվելուց ավելի վաղ, ուժի մեջ են մտնում այդ թերթերում հրապարակվելուց տասն օր հետո:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրապարակված ոչ նորմատիվ բնույթի ակտերը ուժի մեջ են մտնում դրանց ընդունման պահից:

Ակտերն ուժի մեջ մտնելու` սույն հոդվածում նշված ժամկետները չեն կիրառվում այն դեպքում, երբ ակտի ընդունման ժամանակ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը կամ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը սահմանել է այն կիրարկելու այլ ժամկետ:

5. Սույն հրամանագրի 3 հոդվածին համապատասխան, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության չհրապարակված հրամանագրերն ու որոշումները ուժի մեջ են մտնում պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների կողմից դրանք ստացվելու պահից, եթե Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը չի սահմանել դրանք կիրարկելու այլ ժամկետ:

 

 

pin
ՀՀ ԳԽ նախագահություն
26.03.1975
Հրամանագիր