Սեղմել Esc փակելու համար:
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

i

    я                     ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

i

Առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի պահանջները` հայտնում ենք, որ 2003թ. դեկտեմբերի 1-ին ընդունված «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք) առկա են հակասություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հետ:

i

Այսպես, Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, կարող է իրականացվել անհատական մասնագիտական ուսուցման (վարպետային ուսուցում) ձևով, համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա, եթե այն ընդգրկված է նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված աղյուսակում: Հարկ է նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին, իսկ հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտերի նորմերը: Քանի որ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 30.05.2001 թվականի և ուժի մեջ է մտել 08.08.2001 թվականին, այսինքն ավելի վաղ քան Օրենքը, ապա դրանց միջև հակասությունների դեպքում, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերը նշված հոդվածի համաձայն, կգործեն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները: Վերոնշյալ աղյուսակում «անհատական մասնագիտական ուսուցում (վարպետային ուսուցում)» գործունեության տեսակը ընդգրկված չէ, հետևաբար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, այն լիցենզավորման ենթակա չէ ու դրանով զբաղվելու համար լիցենզիա անհրաժեշտ չէ:

i

Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը լրացվել է նոր 4-րդ մասով, որ սահմանում է, որ պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով: Այս դրույթը խախտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով սահմանված իրեն պատկանող գույքը իր հայեցողությամբ օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու` սեփականության իրավունքի սուբյեկտի իրավունքը: «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն օրենսգրքի կարգավորման ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին: Հետևաբար, Օրենքի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի միջև հակասությունների առկայության դեպքում կգործեն օրենսգրքի նորմերը: Այսինքն, եթե օրենսդիրը ցանկանում է սահմանել պետական ուսումնական հաստատությունների գույքի նպատակային օգտագործում, ապա նա պետք է սահմանափակի ոչ թե դրա նոր սեփականատիրոջ, այլ վաճառող հանդիսացող պետական մարմնի իրավունքները, նախատեսելով, օրինակ, որ վերոնշյալ գույքը կարող է վաճառվել միայն ուսումնական նպատակներով օգտագործվելու համար:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
29.01.2004
Տեղեկատվություն