041.0028.280197
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
28 հունվարի 1997 թ. թիվ 28
i
«ԲԱԳԱՎԱՆ» ՕԲՅԵԿՏՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Բագավան» օբյեկտում ստուգումներ անցկացնելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել նրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին` 15-օրյա ժամկետում «Բագավան» օբյեկտի ֆինանսական, շինարարական և տեխնիկական վիճակի ստուգման արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Հավելված
ՀՀ վարչապետի 1997 թ.
հունվարի 28-ի թիվ 28
որոշման
ԿԱԶՄ
«Բագավան» օբյեկտում ստուգումներ
անցկացնող հանձնաժողովի
Հ. Սիմոնյան - ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի
կատարման վերահսկողության-վերստուգման վարչության
գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Ավագյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության արտագերատեսչական
փորձաքննության վարչության պետի տեղակալ
Հ. Բաբայան - «Նեյտրոն» ԳԱՄ-ի տնօրեն
Ա. Բալայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքաշինության և
տարածքային զարգացման վարչության պետ
Ռ. Բեկնազարյան - ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի
կատարման վերահսկողության-վերստուգման վարչության
առաջին կարգի վերահսկիչ-վերստուգիչ
Ի. Գորդիենկո - ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության
շտաբի պետ
Ռ. Թումանյան - ՀՀ պաշտպանության նախարարության
ռազմաարդյունաբերական բաժնի պետ
Գ. Ղափլանյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության կապիտալ
շինարարության վարչության պետ
Ռ. Մարտիկյան - ՀՀ արդյունաբերության նախարարության հատուկ ծրագրերի
վարչության կապիտալ շինարարության բաժնի գլխավոր
մասնագետ